Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է իր անունով կոչվիCOP17-ի Կանաչ գոտու ցուցահանդեսային տարածքն ընդլայնվում է7 ամսում արտահանվել է 849 մլն դոլարի ապրանք, որում ներառված չէ միրգ–բանջարեղենը. ՊապոյանՖրանսիայում կանխել են Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Մբապեի առևանգումըՎստահ եմ՝ ՀՀ-Վիետնամ հարաբերությունները կշարունակեն զարգանալ բազմակողմ հարթակներում․ ԽաչատուրյանՔուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժածԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԼատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումըԱմեն րոպե մեր կողքը կատարվող անմարդկային, տգեղ, ապազգային ամեն ինչը կա, որովհետև դու չկաս, Արցա՛խսԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելՎստահ եմ՝ ՀՀ-Վիետնամ հարաբերությունները կշարունակեն զարգանալ երկկողմ և բազմակողմ հարթակներումԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը«Ռուսական եկաթուղիների» «թունավոր» լինելու մասին հայտարարությունը կապ չունի իրականության հետԳագիկ Խաչատրյանին պատգարակով տեղափոխելու տեսանյութերն ու լուսանկարները խnշտանգման վկայություններ են. Լիլիթ Գալստյան
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
Սևանա լիճը` վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում. Լևոն ԱզիզյանԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին. զոհվել են ԱՄՆ զինված ուժերի զինծառայողներՊահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուրի գյուղապետարանի շենքում և Մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները«Խոսրովի անտառ» արգելոցի տեսախցիկը փորսուղ է ֆիքսելԸնկերությունն ապoրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԱրցախ, կարոտում եմ քեզ ու խեղդվում այդ կարոտից… «ուր արդարությունն էր բնակվում, իսկ այժմ՝ մարդաuպանները». Բագրատ UրբազանԹուրքիայում զանգվածաբար չեղարկում են Ռուսաստանի ուղղությամբ չվերթերը
Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով
Ադրբեջանից Հայաստան կարտահանվի գրեթե 1000 տոննա դիզելային վառելիքՍերժ Սարգսյանի կալանավորումն ու՞մ ծարավն է հագեցնելու. Աբրահամյան (տեսանյութ)
ՌԴ-ն ցանկացած դեպքում պարտավոր կլինի բարձրացնել ՀՀ-ի համար գազի գինը. փորձագետ
ԵՄ-ն կմեծացնի Կիևին աջակցությունը և ՌԴ-ի վրա պատժամիջոցների ճնշումը. ԿալասԿիևում հրաձգություն է տեղի ունեցել հետախուզության վարչության և անվտանգության ծառայության աշխատակիցների միջև. կա 1 զոհ և 2 վիրավորՀեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսվում է սեպտեմբերի 5-ին. ԳԹԿՊետք է հասկանալ, թե Արցախի հարցում ընդդիմադիր դաշտում ինչ դիրքավորում ունեն. Տիգրան ԱբրահամյանԵթե իշխող ռեժիմին հաջողվի Անկախության հռչակագիրը հանել, դա անշրջելի կդարձնի «Եռաբլուր»-ում ննջողների պայքարը. ՇարմազանովԴավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալՍեպտեմբերի 10-ից «Լամբադա» տրանսպորտային հանգույցում երթևեկության փոփոխություններ կլինենՔրիստինե Ղալեչյանը վերանշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալԵՄ-ն համաձայնեցրել է Հայաստանի համար ժամանակավոր առևտրային արտոնություններըՏիգրան Մխիթարյանը որոնվում է որպես անհետ կորածՖրանսիայի դեսպանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում․ նա հանդիպել է ՄԻՊ-ի հետ Քանի դեռ կա պայքար հայկական Արցախ վերադարձի համար, Արցախի համար պայքարը շարունակելու է մնալ ակտուալ. ԱբրահամյանԱրցախի անկախությունը միայն անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ ԱԼևոն Մովսիսյանը նշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալՔրիստինա Թաթարյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնումՔրեական ոստիկանները Բյուրեղավանի բնակչուհու տանը մեթամֆետամինով ու մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերելԱննա Բաբաջանյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնումՓաշինյանը Պուտինի հետ զրույցից հետո խոսեց ռուսերեն․ Մոսկվան Երևանին փակուղու առաջ է կանգնեցրել. Московский комсомолецԱրցախի հայաթափումից 3 տարի անց մեր ավելի քան 100 հազար հայրենակիցների մեծ մասը դեռ շարունակում են պայքարել զրոյից կյանք կառուցելու համար. Տիգրան ԴումիկյանԱրաբական Միացյալ Էմիրություններ է արտահանվել 60 տոննա ձուկ և ձկնամթերք․ ՍԱՏՄՀայաստանում մոլեգնող տեռnրի հանդեպ ԵՄ քար լռությունը ռեալպոլիտիկի դառը դրսևորում է. Արմեն ԱշոտյանԱրցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթքԻրանի հարվածների հետևանքով Բահրեյնում ոչնչացվել են ամերիկացի զինվորներ
Հասարակություն

Երևանում մորը սպանած ռեցեդեվիստը հղի կնոջը խեղդել ու կիսամերկ ցած է նետել 3-րդ հարկից. 1996 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է

1in.am-ը գրում է․

«1996 թվականի օգոսոտոսի 28-ին Երևանում 43-ամյա տղամարդը հղի կնոջը խեղդել ու պատշգամբից ցած էր նետել: Կնոջ հետևից ցած էր նետել նաև նրա շորերը, փաստաթղթերը՝ տոպրակի մեջ լցրած: Ինքն էլ իջել էր աստիճաններով, կանգնել էր ջախջախված կնոջ դիակի կողքին, ծխել էր՝ որպես հանդիսատես, ու հեռացել էր…

Այդ կնոջ ամուսինն էր, նրա չծնված երեխայի հայրը…

Նա ներկա չէր կնոջ թաղմանը: Ընդհանրապես ներկա չէր՝ նրա գտնվելու վայրն անհայտ էր: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Հայտնաբերվել էր մի քանի ամիս անց՝ նոյեմբերի 18-ին: Նախաքննության ընթացքում ու դատաքննության սկզբում իրեն մեղավոր չէր ճանաչել: Պնդել էր, թե կինն ինքնասպանություն է գործել, ինքն ի՞նչ մեղք ունի…

Ավետիս Հ.-ն առաջին անգամ դատվել էր 1984 թվականին՝ իր հանգուցյալ եղբոր կնոջ նկատմամբ խուլիգանական գործողություններ կատարելու համար: Դատապարտվել էր 4 տարի ազատազրկման:

1990 թվականին Ավետիս Հ.-ն իրենց տանը օղու շշով հարվածել էր մոր գլխին: Այնպես էր հարվածել, որ 10 օր անց մայրը մահացել էր:

Ավետիսը դատապարտվել էր 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Մոր մահից 3 ամիս անց հայրը վշտից մահացել էր: Քույրը երես էր թեքել Ավետիսից:

Կալանավայրում Ավետիսը մահացած ծնողներին հիշո՞ւմ էր-չէ՞ր հիշում՝ օրերը մթնեցնում էր, մինչև պատժաժամկետը վերջանա:

Դատապարտյալ ընկերներից մեկին տեսակցության եկած բարեկամուհին գրավել էր Ավետիսի ուշադրությունը: Նա հետաքրքրվել էր, ընկերոջից վերցրել էր աղջկա հասցեն, սկսել էր նամակներ գրել:

Գայանեն պատասխանել էր: Մի օր էլ այցի էր եկել կալանավայր: Ավետիսը կարողացել էր գրավել նրան, գերել նրա սիրտը, խոստումներ էր տվել: Գայանեն հավատացել էր:

Կալանավայրում ամուսնացել էին: Մինչ Ավետիսը պատիժ էր կրում, Գայանեն հղիացել ու ծննդաբերել էր: Երեխան մեկ շաբաթ անց մահացել էր…

1996 թվականի հուլիսի 4-ին Ավետիս Հ.-ն պայմանական վաղաժամկետ՝ 8 ամիս 10 օր շուտ ազատվել էր պատժի կրումից: Գայանեն նորից հղի էր՝ 6 ամսական, ու երազում էր առողջ մանկիկ ունենալու մասին:

Նա չգիտեր, որ Ավետիսը վերջին դատավճռով ճանաչվել էր նաև ալկոհոլիզմով տառապող, պատիժը կրելու ընթացքում հարկադիր բուժում էր ստացել…

Ազատություն դուրս եկած Ավետիսը տուն չուներ: Իսկ Գայանեն ապրում էր քրոջ տանը: Սկզբում Ավետիսը նույնպես Գայանեի քրոջ տանն էր ապրում: Բայց կալանավայրում հարկադիր բուժում ստանալը նրան չէր բուժել ալկոհոլիզմից: Նա հարբում էր, կռիվներ էր սարքում:

Գայանեն առաջարկել էր տուն վարձել ու քրոջ տանից դուրս գալ՝ անհարմար էր զգում, որ քրոջն անհանգստացնում էին, իրենց խնդիրների մեջ էին ներքաշում…

Օգոստոսի 24-ին տեղափոխվել էին նոր վարձած տուն: Հաջորդ օրն Ավետիսը հարբել էր ու այնպես էր ծեծել հղի կնոջը, որ խեղճ կինը զարհուրած՝ խալաթով ու հողաթափերով փախել էր քրոջ տուն:

Երկու օր չէր վերադարձել: Քույրը համոզում էր ընդհանրապես հեռանալ Ավետիսից, կյանքը չվտանգել: Բայց Գայանեն ասում էր, թե սիրում է Ավետիսին, նրան իր օգնությունն է պետք…

Երկու օր շարունակ Գայանեն, ինչքան էլ որ սիրում էր Ավետիսին, անընդհատ կրկնում էր, թե սկսել է վախենալ նրանից: Այնուամենայնիվ, ցանկանալով ընտանիք ունենալ, Գայանեն քրոջից թաքուն ընկերուհուց կոշիկներ ու 50 դրամ էր վերցրել, գնացել էր Ավետիսի կալանավայրային ընկերոջ տուն: Մտածել էր՝ գաղութի ընկերներ են, ընկերոջ ասածն Ավետիսը կլսի, խելքի կգա:

Ընկերոջ տանը Գայանեին առաջարկել էին մնալ: Նա չէր համաձայնել, ասել էր. «Չէ, երկու օր տանը չեմ եղել: Ավետիսը սոված կլինի»:

«Էս գազանի մասին էր անհանգստանում խեղճ աղջիկը»,- դատարանում ասաց Ավետիսի կալանավայրային ընկերը՝ նայելով ամբաստանյալի աթոռին նստածին:

Օգոստոսի 28-ի երեկոն էր: Ընկերը տուն էր տարել Գայանեին: Ավետիսը նորից խմած էր՝ աչքերը՝ կարմրած-ուռած: Բայց նա լավ գիտեր՝ ում հետ ինչպես խոսի:

Դատարանում ընկերն ասել էր. «Էս գազանը ինձ հանգստացրեց, համոզեց, թե ամեն բան լավ կլինի: Հետո ճոխ ձևով համբուրեց Գայանեին: Ես էլ հավատացի…»:

Ընկերոջը ճանապարհելուց հետո Ավետիսը սկսել էր վայրագությունը: Նա ծեծել էր Գայանեին, խեղդել ու կիսամերկ ցած էր նետել երրորդ հարկից: Յոթ ամսական հղի կնոջը…

Դատարանում Ավետիսը սկզբում իրեն մեղավոր չճանաչեց: Լսեց բոլորին՝ մեկը չկար, որ նրա մասին դրական բան ասի: Պաշտպանը նրան զգուշացրեց, որ գոնե իրեն մեղավոր ճանաչի, դա անպայման կազդի պատժի վրա…

Ավետիսը վերջում հայտարարեց, թե ասելիք ունի: Սկսեց խոսել. «Դե, հարբածը ուրիշ ա, խմածը՝ ուրիշ… Ես խմած էի… Էրկու գիշեր չէի քնել, անհանգստացել էի… Որ էդ չափի ասում են՝ ծեծի մասին, չափազանցնում են… Մի էրկու հատ թափով խփեի՝ չէր դիմանա… Շատ-շատ՝ մի հատ չափալախ եմ խփել… Ես ուզում էի բոլորին լսեմ ու հետո ճիշտն ասեմ: Ճիշտն էն ա, որ Գայանեն ուզում էր գնալ, իսկ ես չէի ուզում նրան բաց թողնեմ: Ինքն ինձ համար շատ լավն ա էղել… Բայց դե՝ ներվային դրություն, պլյուս՝ էրկու բաժակ խմիչք… Էդպես էլ կա… Թե՛ իմ, թե՛ իր մեջ ոնց որ սատանա մտներ… Հարցրի՝ որտե՞ղ ա էղել: Վերջին ժամանակներս խանդի տեսարաններ էին լինում: Շորերը սկսեց հավաքել: Հարցրի՝ եթե մի անգամ էլ ղալմաղալ անենք, ո՞ւմ մոտ ես գնալու, քանի՞ օրով ես անհետանալու… Հարցրի՝ կարողա՞ էրեխեն էլ ինձանից չի: Ասեց՝ քո ի՞նչ գործն ա… Ինքն էլ էր ջղայնացած: Վազեց բալկոնի կողմը, կախվավ ցած… Ես մազերից եմ բռնել, չեմ խեղդել… Չգիտեմ՝ ինչ կատարվավ, չեմ հիշում, չեմ էլ ուզում հիշեմ… Ու ցած ընկավ… Կամ՝ գցեցի… Իմ հիշելով՝ մազերից եմ բռնել… Կարող ա կոկորդից էլ բռնած լինեմ… Շոկի մեջ էի… Կարող ա բկից բռնել եմ, նա էլ խեղդվել ա… Կարող ա՝ բարձրացրել ու ցած եմ գցել… երրորդ հարկից… Մինչև գցելը, հա, խփել եմ: Ձեռով: Ցած գցելուց հետո անմիջապես իջել եմ… Զգացի՝ մահացել ա… Շոկի մեջ էի… Վախենալով՝ թողել-գնացել եմ…»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։