Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Սպորտ

Ժոզե Մոուրինյոն՝ սատանա, իսկ Արսեն Վենգերը՝ հրեշտակ. Մխիթարյանի «մեդալի երկու կողմերը»

Վերջապես կայացավ ձմեռային տրանսֆերային պատուհանի ամենադրամատիկ տրանսֆերը: Մխիթարյանն արդեն «Արսենալում» է, իսկ Սանչեսը՝ «Մանչեսթեր Յունայթեդում»: Տրանսֆերն իրականացավ, ֆուտբոլիստները խոսեցին նոր ակումբների, մարզիչները՝ ֆուտբոլիստների մասին: Ժոզե Մոուրինյոն նշեց, որ Մխիթարյանը մեծապես նպաստել է Եվրոպա լիգայի գավաթի նվաճման գործում և ինքը երբեք չի մոռանա հայ ֆուտբոլիստին:

Արսեն Վենգերն էլ իր հերթին խոսեց Մխիթարյանի մասին, ներկայացրեց նրա լավ կողմերը: Հատկանշականն այն է, որ հայ երկրպագուներն ուրախ էին, որ Հենոն ազատվեց Մոուրինյոյից: Այստեղ նկատվում է, որ Մխիթարյանի տեղափոխության միակ մեղավորը Ժոզեն էր, սակայն մյուս կողմից նկատվում էր, որ Մխիթարյանի մոտ կա խաղային անկում:

Հենց տեղափոխության առաջին օրն Արսեն Վենգերը շատ դրական խոսեց Հենրիխ Մխիթարյանի մասին: Արսեն Վենգերը միշտ էլ գնահատել է իր բոլոր ֆուտբոլիստներին: Բնականաբար, լինում են կոնֆլիկտներ մարզչի ու ֆուտբոլիստների միջև: Արսեն Վենգերն «Արսենալի» մարզիչն է՝ սկսած 1996 թվականից ու այդ ժամանակաշրջանից մինչ օրս Վենգերը հայտնի է որպես ֆուտբոլիստներ բացահայտող, շատ ուժեղ մակարդակի հասցնող մարզիչ: Սակայն այս ամենի հետ մեկտեղ, սովորաբար, «Արսենալում» կայացած ֆուտբոլիստները հեռանում են ակումբից: Վենգերը կարողանում է ստեղծել լավ կոլեկտիվ, ստեղծել թիմային ուժեղ ակումբ: Նա հարգում է իր ֆուտբոլիստներին և երբեք չի կոտրում նրանց:

Վենգերը սիրում է խաղալ հարձակվողական ֆուտբոլ, իսկ Մխիթարյանը ֆուտբոլիստ է, ով պիտի խաղա ու իր ամբողջ կարողությունները ցույց տա հարձակվողական ֆուտբոլում, այլ ոչ թե պաշտպանողականում:

Ֆուտբոլիստներին հարգելու, սիրելու, մարզչական կարողություններն ու թիմային խաղ ստեղծելու կարողությունները Վենգերի ամենագլխավոր հատկանիշներից են, որոնք իդեալական են Հենրիխի համար: Հակառակ կողմում Ժոզե Մոուրինյոն է, ով ավելի շատ կործանել է լեգենդար ու ուժեղ ֆուտբոլիստների, քան աչքի է ընկել մեծ հաջողություններով: Ուղղակի Ժոզեն ժամանակակից ֆուտբոլի ամենախարիզմատիկ կերպարներից մեկն է, որին չհետևելն անհնար է:

Ստացվում է այնպես, որ Մխիթարյանը մի քանի տարվա մեջ առնչվել ու ապագայում առնչվելու է երկու հակառակ բևեռների հետ, երկու տարբեր մարզիչների ու մարդկանց հետ: Անգլիացի մասնագետներն ու ֆուտբոլասերները վստահ են, որ Մխիթարյանի ու Վենգերի աշխատանքն իդեալական կլինի: Իդեալական կլինի թիմային ու հարձակվողական խաղը, քանի որ «Մանչեսթերում» ավտոբուսային ֆուտբոլ էր, Ժոզե Մոուրինյոն էր ու հոգեբանորեն կաշկանդված Մխիթարյանը, ով յուրաքանչյուր խաղից հետո քարկոծվում էր Մոուրինյոյի կողմից, իսկ շատ քիչ դեպքերում էլ՝ գովաբանվում: Սակայն մնում է փաստ, որ Մխիթարյանին դրական հրաժեշտ տվեց Ժոզեն:

Մխիթարյանին դրական դիմավորեց նաև Արսեն Վենգերը: Մնում է, որ այս դրական, լավ ու հիասքանչ էմոցիաներից ու իրադարձություններից հետո իրեն արդարացնի հայ ֆուտբոլիստը: Իսկ այդ ամենից հետո երկրպագուները կտեսնեն Մխիթարյանի հիանալի ֆուտբոլն ու «Արսենալի» երկրպագուների հիասքանչ երգերը:

NEWSPRESS.am Sport