Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Իրատես». Խաղը փոխվեց. Սերժ Սարգսյանի ուղեղային «համակարգիչն» աշխատում է խիստ անվրեպ

«Իրատես» թերթը գրում է.

«Ասենք միանգամից` ավելի լավ ընտրություն չէր կարող լինել: Հավելմամբ` խաղը փոխվում է: Շախմատային տախտակը` նույնպես: Ոչ այն պատճառով, որ «արծաթե գդալը բերանում», փափուկ ապրած Արմեն Սարգսյանն այն «հեղափոխականն» է, որը վերևից էվոլյուցիայի է տանելու էս երկիրը: Կարող ենք անգամ պնդել հակառակը:

Այս պաշտոնը քննություն է հենց Արմեն Սարգսյանի համար: Կդիմանա՞: Կկարողանա՞ անցնել այն լաբիրինթոսով, որն առկա է Հայաստանում: Յո՜թ տարի: Կփորձի՞ Հայաստանը «հասցնել» իր և Լոնդոնի կենտրոնում իրենց յոթհարկանի տան` դեպ Թեմզա հայացքն ուղղած պատուհանի մոտ նստած իր կնոջ` անչափ հայկական անունով Նունե Սարգսյանի գրած «հեքիաթներին», թե՞ ստիպված կլինի «իջնել-մտնել» մեր «գաղջի» մեջ` ձեռք բերելով նոր որակներ (տա Աստված` հաղթական)։ Իսկ առավել ստույգը, կարծում ենք, այն կլինի, որ նա, ի վերջո, կբացահայտի յուր «թաքնված» կարմայի ողջ հմայքը: Բոլոր դեպքերում, սպասենք:

Եվ այնուհանդերձ. ինչու՞ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ առավ նրա վրա:

Շատ պարզ: Գիտենք` Սերժ Սարգսյանի ուղեղային «համակարգիչն» աշխատում է խիստ անվրեպ (Ջոբսը կնախանձեր): Նրա մենթալ աշխարհագրությունում չկա որևէ մեկը, որ մոռացված լինի, որ ի տեղի` ի պիտո ներգրավված չլինի «շախմատային» պարտիաների մեջ: Էլ առավել` Արմեն Սարգսյանը: Քանզի, ինչպես կասեր Հրանտ Մաթևոսյանի` Աղունի ամուսին Սիմոնի հետ կենակցած հերոսուհին. «Որ մեր մարդիկ գնացի՜ն-մեռան պատերազմում, ձերոնք հետ եկան, հո մենակ ձեր համար չեկա՞ն»:

Ասել է` Արմեն Սարգսյանն ինչի հասել է (իսկ կարելի է ասել` հասել է գրեթե առավելագույնի), մատրիցան, նախ և առաջ, Հայաստանն է: Եվ զուր չէ, որ հայաստանյան երեք նախագահներն էլ փորձել են այդ մատրիցան օգտագործել ի պիտո: Առաջին երկուսին` Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին դա չհաջողվեց: Սա Լոնդոնում «կայանած» ՀՀ դեսպան (ասում են` Արմեն Սարգսյանի փառասիրությունը չի ընդունում, երբ իրեն ասում են դեսպան. նա կարծում է, որ ինքն ավելին է, քան դեսպանը) Արմեն Սարգսյանի երրորդ թռիչքն է «դեպ Լուսին»` հայաստանյան հողից:

Ասենք անկեղծ` Սերժ Սարգսյանի համար նա միշտ եղել է ջոկեր. իզուր չի «Վիկիլիքսը» գրում, որ 2008-ին նա Սերժ Սարգսյանի կաբինետի վարչապետը պետք է լիներ: Չեղավ: Ընտրությունը կանգ առավ Տիգրան Սարգսյանի վրա (այս թեմային մանրամասն կանդրադառնանք առանձին):

Այդ տարիների հայաստանյան խորհրդարանական ընտրություններին Արմեն Սարգսյանը փորձ էր արել ստեղծել բրիտանական շրջանավարտների հայկական բանկ` ապագայում այն միակցելու ամերիկյան շրջանավարտների բանկին, ունենալու կադրային բավականին լուրջ ռեսուրս: Այդ «բանկից» մնաց մի «ՄԻԱԿ», իր միակ Լևոն Մարտիրոսյանով: Գրեթե: Ասել է` այս քաղաքական պրոյեկտում նույնպես հաջողակ դիլլեր Արմեն Սարգսյանը ֆիասկո գրանցեց:

Հաջորդիվ՝ նա կազմակերպեց Սերժ Սարգսյանի այցը Մեծ Բրիտանիա. ՀՀ նախագահին Վինձորյան պալատում ընդունեցին թագուհին և արքայազն Չառլզը: Սա, անշուշտ, մեծ իրադարձություն էր: Եթե չեմ սխալվում, առաջին անգամ էր հայոց նախագահին թագուհին ընդունում: Սակայն այցը Բրիտանիա, որի մոդերատորը, հասկանալիորեն, մեր հզոր «ջինն» էր, չծառայեց իր նպատակին. նա չէր կարողացել կազմակերպել Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերի և Սերժ Սարգսյանի հանդիպումը. ինչ էր նշանակելու այդ հանդիպումը «մարտի մեկի», Քոչարյանի «միջով» անցած Սերժ Սարգսյանի համար, չասենք, ասենք լոկ, որ նա հանդիպել էր ընդամենը Մեծ Բրիտանիայի արտաքին գործոց նախարարի հետ:

Ի դեպ, այդ ժամանակահատվածից սկսած, Արմեն Սարգսյանը կարծես դադարեց Սերժ Սարգսյանի համար լինել ջոկեր ու, կարծես, էներգաթափ եղավ։ Գուցե մի առանձին առիթով անդրադառնանք, թե ինչու տեղի չունեցավ Բլեեր-Սարգսյան հանդիպումը, այս պահի համար արձանագրենք հաջորդ կարևոր դրվագը. Սերժ Սարգսյանն իր հետ Լոնդոն էր տարել ապագա վարչապետին` Կարեն Կարապետյանին, չար լեզուներն ասում էին` «մկրտելու», բայց այցից առժամանակ անց Կարեն Կարապետյանը «մեկնեց»… Մոսկվա: Սա նույնպես հետաքրքիր պատմություն է, սակայն այն նույնպես առանձին խոսակցության թեմա է:

Պետք է առանձին անդրադառնալ նաև Արմեն Սարգսյանի «Երևան, իմ սեր» պրոյեկտին, որով Երևանի կենտրոնում պետք է չորս շենք «սիրվեր»` հատուկ սիրով, վերականգնվեր հատուկ շուքով, աուրայով, պատմությամբ: Եվ` ոչ միայն։

Արվե՞ց։ Համենայն դեպս, դրանից հետո ավելի շատ Ամուլսարի մասին լսեցինք, քան «սիրո»:

Ասել է` աշխարհի մակարդակով շատ բանի հասած Արմեն Սարգսյանի մոտ, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, պլիպուղյան վիճակ է, իսկ եթե գրագետ` սինդրոմ. նրա «կարկատանները տեղ-տեղ են շնորհավորանքի» արժանի:

Հարցերի հարցն այս պահին մեկն է` այդքա՞ն էին նրա հնարավորությունները, թե՞ նրան այդպես էր ձեռնտու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում