Նախագահը կոմունիստների հետ քննարկել է սահմանադրական փոփոխությունները
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, հանդիպում է ունեցել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի ներկայացուցիչների՝ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի, կենտկոմի քարտուղարներ Դոնարա Նալբանդյանի, Երջանիկ Ղազարյանի, կենտկոմի պլենումի անդամ Արմեն Եղիազարյանի եւ կենտկոմի բյուրոյի անդամ Դավիթ Հարությունյանի հետ, ովքեր Հանրապետության նախագահին ներկայացրել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Հայաստանի կոմունիստական կուսակցության մոտեցումները եւ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ կուսակցության դիրքորոշումը:
Հանդիպման ժամանակ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը ՀՀ նախագահին է փոխանցել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ կուսակցության հուշամեդալը: