Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Տնտեսություն

Մսի գործող գինը միանգամայն արդարացված է. ֆերմերներ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր խորհրդակցություն` տավարաբուծությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվող խոշոր ֆերմերների մասնակցությամբ անասնաբուծության զարգացմանն առնչվող ընթացիկ խնդիրներ քննարկելու նպատակով:

Խորհրդակցությունը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, այլ պատասխանատուներ:

Խորհրդակցության ընթացքում մասնավորապես քննարկվել են շուկայում դիտվող մսի թանկացմանը, անասնաբուծության զարգացմանը միտված պետական օժանդակության ծրագրերի մշակմանը, «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներ» ծրագրի շրջանակում 2017 թվականին իրականացված ախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումների արդյունքներին, պարտադիր սպանդանոցային մորթին անցման գործընթացին առնչվող և մի շարք այլ հարցեր:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ անասնաբուծության ոլորտն այս տարի գտնվելու է նախարարության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում, և հանդիպումը նպատակ ունի ֆերմերների հետ համատեղ քննարկել աջակցության ծրագրերի առավել նախընտրելի և արդյունավետ ուղղությունները, որոնք ոլորտում զարգացում կապահովեն, ինչպես նաև անդրադառնալ շուկայում մսի գնի բարձրացման հիմնավորվածությանը:

Մասնակիցները համակարծիք էին, ոլորտի զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է առաջնորդվել համալիր լուծումներ ընդգրկող ռազմավարությամբ, որը կներառի և՛արհեստական սերմնավորման ծրագրի իրականացում, և՛ տեղում վերարտադրված երինջների տրամադրում գյուղացիական տնտեսություններին, ինչպես նաև արոտավայրերի բարելավում և արդյունավետ օգտագործում, տեղերում սերմնավորման կայանների ստեղծում, ֆերմերների ուսուցում, խորհրդատվություն և այլն:

Անդրադառնալով ներքին շուկայում ձևավորված մսի գնին` ֆերմերները նշել են, որ գործող գինը միանգամայն արդարացված է` հաշվի առնելով, որ տավարի մսի ինքնարժեքը շուրջ 1900-2000 դրամ է, և դա այն գնային շեմն է, որը հնարավորություն է տալիս ֆերմերին որոշակի շահույթ ստանալ` հանրապետությունում անասնապահության հետագա զարգացումը չվտանգելու համար: Ֆերմերները հավելել են, որ այժմ նկատվում է անասնագլխաքանակի ավելացման միտում: Միաժամանակ խորհրդակցության մասնակիցները հույս են հայտնել, որ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում մսի գինը 2018 թվականին կլինի կայուն, իսկ սպանդանոցային մորթին անցումը գնի վրա որևէ էական ազդեցություն չի ունենա, քանի որ ծախսերի ավելացումը չնչին է:

Ֆերմերները գոհունակություն են հայտնել 2017 թվականին գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների կազմակերպման գործընթացից` ընդգծելով, որ պատվաստումները կատարվել են ժամանակին և որևէ թերացում չի արձանագրվել:

Նախարար Առաքելյանը տեղեկացրել է, որ այս տարի պատվաստումների գործընթացն ավելի է կատարելագործվելու, առանձնակի ուշադրություն է դարձվելու անասնաբույժների վերապատրաստման հարցերին, բացի այդ, օրենսդրական փոփոխություն է կատարվել, համաձայն որի համայնքային անասնաբույժների ինստիտուտ է ներդրվելու, նրանց մասնագիտությունը և վարձատրությունը խրախուսելու, գործունեության ֆինանսավորումն ապահովելու նպատակով:

Իգնատի Առաքելյանը նաև հավելել է, որ նախատեսում են 2019 թվականին ԵՄ ֆինանսավորմամբ Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի օրինակով հանրապետությունում հիմնել երկու ֆերմերային քոլեջներ, որոնք պետք է գործեն ֆերմերային տնտեսություններին կից, ինչը հնարավորություն կտա ուսանողներին տեսական դասընթացները զուգակցել պրակտիկ աշխատանքով` այս հարցում ակնկալելով խոշոր ֆերմերների աջակցությունն ու համագործակցելու պատրաստակամությունը: