Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Ջրի բերած, ջրի տարած․ ՋրՊետԿոմ-ն ամփոփել է տարին… վարչապետի շուքին տակ

Ջրային տնտեսության պետական կոմիտեն վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել 2017թ. ոլորտի հաշվետվությունը։ Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը զեկուցել է, որ 2017-ին 2016-ի համեմատ ոռոգվող հողատարածքներն ավելացել են 8 հազար 930 հեկտարով կամ աճը կազմել է 9,2 տոկոս՝ հասնելով 97 հազար 470 հեկտարի:

Սակայն, միևնույն ժամանակ նշել է, որ վերջին հարյուրամյակում ջրի սակավության առումով վատագույն տարիներից էր, իսկ թե ինչպես է պատահել, որ այդ հարյուրամյակի վատագույն տարում ոռոգվող հողատարածքներն ավելանան մոտ 9 հազար հա-ով՝ անհասկանալի է։

Բացի այդ, նույն 2017-ին ապահովվել է ջրամատակարարման 28 տոկոսի աճ։

Դարձյալ աճ, եթե ջուրը պակաս էր, սեփականատերերն անգամ ոռոգվող հողատարածքները չէին կարողանում, ըստ ամենայնի, ոռոգել, որի վերաբերյալ տեղեկությունները 2017-ին մամուլում անընդհատ էին, այդ ովքե՞ր են կարողացել ոռոգման համակարգից մեծ քանակությամբ ջուրը «պոկել», որն ի դեպ գյուղաբնակներին չէր հաջողվում։

Ի դեպ, 2018-ին խնդիր է դրվել Հանրապետության ոռոգելի հողատարածքների թիվը հասցնել 110 հազար հեկտարի: Սա ամբողջովին հետաքրքրություն է։

Ասում են՝ քննարկմանը մեկ խելոք մարդ կար և դա վարչապետն էր.

«Մենք գյուղատնտեսություն չենք զարգացնելու, եթե ՋՕԸ-երի համակարգում ռեֆորմ չանենք»:

Նշենք, որ 2000-ականներից ոռոգման համակարգում գործող ՋՕԸ-երն այդպես էլ չեն կարողանում լիարժեք իրականացնել ոռոգումը, նախ ՋՕԸ-երում արհեստավարժ աշխատակիցների պակաս կա, նաև ՋՕԸ-երը հնարավորինս «փող են քամում» ջրից։ Եթե ուսումնասիրություն լինի ՋՕԸ-երի ղեկավարների նշանակումից առաջ և հետո նրանց հաշիվներում, ապա տարբերությունն ավելի քան ակնհայտ է. այս տարիներին ՋՕԸ-երի ղեկավարները և՛ սեփականություններ են ձեռք բերել, և՛ հաշիվներն են համալրել, և՛ կարողացել են օգտվել ջրի բարիքներից։

Չմոռանանք, որ տարիներ առաջ, երբ 4 ՋՕԸ ստուգվեց, խախտումները հասնում էին միլիոնների, և ոչ ոք չպատժվեց, միայն ղեկավարներին փոխեցին, երևի նպատակը ղեկավարներ փոխելն էր, ոչ թե համակարգը մաքրելը։

Ի վերջո, որոշվել է պոմպակայանները հանձնել մասնավոր կառավարման, անգամ մասնավոր կառավարողներ են հայտնվել, դեռ վաղ է ասել՝ դրակա՞ն կլինի, թե՞ բացասական, սակայն այն, ինչ տեղի ունեցավ կիսամասնավոր-կիսապետական ՋՕԸ-եր ստեղծելուց հետո, հույս չի տալիս ենթադրելու, որ ոռոգման ոլորտում վիճակը կբարելավվի պոմպակայանները մասնավորին հանձնելուց։

Կարող ենք հավելել, որ ոռոգումը տարերայնորեն է տեղի ունենում, կառավարումն ըստ ամենայնի չէ, յուրաքանչյուր հողօգտագործող պայքարում է իր հողակտորը ոռոգելու համար՝ ամեն Աստծո օր։

Նաև ջրային կառավարման համակարգում իրականացվելու է շուրջ 25 մլրդ դրամի ծրագրեր: Նման ծրագրեր և նման գումարներ ոլորտում ներդրվել են նաև նախորդ տարիներին, իսկ դրանից ոլորտում շատ բան չի փոխվել։ Երաշտ կա, թե ոչ, ոռոգելը խնդիր է գյուղական համայնքներում։

NEWSPRESS.am