Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը կքննի Սամվել Բաբայանի դիմումը
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դիմումը Վերաքննիչ քրեական դատարանը կքննի այսօր՝ ժամը 16:00-ին:
Հիշեցնենք, որ 2017թ․ նոյեմբերի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սամվել Բաբայանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։
Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը քիչ առաջ դիմել է Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և երկու մեղադրանքով էլ կայացնել արդարացման դատական ակտ։
Վերաքննիչ դատարանը դիմումը պետք է քններ 15-20 օրվա ընթացքում։