Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Նույն սցենարը՝ քաղաքային զբոսանքը, մարդկանց ձեռնունայն տուն ուղարկելը և «բարի գիշեր»-ը՝ այս անգամ «Ելք»-ի «էկրանավորմամբ»

«Ելք» դաշինքն իր՝ հունվարի 19-ին հրավիրած երթով դեմ գնաց իր սկզբունքներին։ Մինչ այս, փողոց դուրս գալու և փողոցում իշխանության որոշումների դեմ, ու հենց իշխանության դեմ պայքարելու հարցում «Ելք»-ը սկզբունքային էր՝ դուրս չի գա փողոց, քանի որ դա ինքնանպատակ է, քանի որ փողոց դուրս գալով՝ հարցեր չեն լուծում, և ի վերջո, նրանք պնդում էին, որ եթե մարդիկ դուրս են գալիս փողոց, ապա դա զբոսանք չի լինելու, եթե մարդկանց հանում են փողոց, ապա նրանց ձեռնունայն տուն չպետք է ուղարկեն՝ «բարի գիշեր» ասելով։

Թե ինչով է այս երթը տարբերվում սրան նախորդած զբոսանքներից՝ ու «բարի գիշեր»-ներից «Ելք» դաշինքն իր բացատրությունն ունի։ Այդ հարցը «բարի գիշեր»-ից առաջ բարձրացրեց նաև Նիկոլ Փաշինյանը։ Երևի երթի իմաստը նրա համար էլ համոզիչ չթվաց և նա հայտարարեց։

«Ինչո՞ւ մենք քայլեցինք Երևանի փողոցներում․․․ մենք քայլեցինք Երևանի փողոցներով՝ արձանագրելու, որ ՀՀ-ում մեկնարկել է մի փոքրիկ գործընթաց, որով արձանագրվել է որ քաղաքացիների մեծամասնությունը թանկացմանն ասում է՝ ոչ»։

Միայն թանկացմանը «ոչ» ասելու համար, թերևս կարիք չկար մարդկանց զբոսանքի տանել։ Այս ամենը հնչում է մոտովորապես այսպես․

«Ժողովուրդ, եկեք քաղաքի փողոցներով քայլենք, որ գներն իջնեն»։

Բայց կա նաև այլ խնդիր․ երթը միայն թանկացումներին դեմ ու կողմ ձայները չէր ստուգում։

Հայաստանում թանկացումներին կողմ մարդ չկա, սակայն երթը սակավամարդ էր։ Հավանաբար, բոլորն են գիտակցում, որ իրականում թանկացման դեմ պայքարի օրակարգը համոզիչ չէ, և հազիվ թե միայն երթով՝ գներ իջնեն։

Մարդկանց սակավաթիվ լինելը չվիրիպեց նաև «Ելք»-ի անդամ Նիկոլ Փաշինյանի աչքից, և նա հայտարարեց․

«Երթն իր ծավալներով թեև սարսափելի չէ իշխանության համար, բայց մեծ պոտենցյալ է»։

Հիմա այստեղ նաև հարց է առաջանում․ «Ելք»-ը հանել էր ժողովրդին, որպեսզի իշխանությանը ցույց տար, թե ի՞նչ հնարավոր պոտենցիալ ներուժ կարող է դուրս գալ նրա դեմ, և որ իրականում այդ կողմից կարող են հանգիստ լինել, քանի որ «սարսափելի» ոչինչ չկա՞։

Խոստումնալից չէ նաև հաջորդ երթի օրակարգը․ ըստ էության, այն, բացի հերթական երթից, ոչինչ չի էլ խոստանում։ Զուր էր Փաշինյանը փորձում համոզել մարդկանց, թե բազմամարդ երթ կունենան։

«Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ «Ելք» դաշինքը որևէ մի օր անցկացնելու է Հայաստանի պատմության մեջ ամենամարդաշատ երթը»։

Ու քանի որ նա չէր ուզում մարդկանց շատ հիասթափեցնել, ուստի չասաց, որ այդ «որևէ մի օր»-ը հաջորդ երթի օրը չի լինելու, և ոչ էլ դրան հաջորդող երթերի օրերը։

Եվ այս երթն իր նախորդներից տարբերվում էր միայն նրանով, որ այն իր առջև իշխանափոխության խնդիր չէր դրել։ Եվ մեծ հաշվով էլ պարզ չդարձավ, թե «Ելք»-ը մարդկանց փողոց էր հանել, որ ի՞նչ անի։

Մի խոսքով՝ դարձյալ նույն քաղաքային զբոսանքը, մարդկանց ձեռնունայն տուն ուղարկելը և միայն խոստումներով «բարի գիշեր»-ը՝ այս անգամ «Ելք»-ի «էկրանավորմամբ»։

NEWSPRESS.am