Ալբերտ Դալաքյանի համար հավաքվել է ավելի շատ գումար, քան անհրաժեշտ է բուժման համար (լուսանկար)
Ժամկետային զինծառայող Ալբերտ Դալաքյանի բուժման համար անհրաժեշտ գումարից ավելի շատ է հավաքվել։ Այդ մասին տեղեկանում ենք gofundme.com կայքից։ Կայքում նշված են բոլոր այն մարդկանց անուններն ու գումարի չափը, որը նրանք տրամադրել են Ալբերտի բուժման համար։
Այս ցուցակում կա նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունը։

Հիշեցնենք, որ գլխից վիրավոր զինվորը պետք է բուժում ստանա Գերմանիայում, քանի որ միայն այնտեղ են մասնագետ բժիշկները համաձայնել վիրահատել տղային՝ փոքր ռիսկով։
Դրամահավաքի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր նաև Վիգեն Սարգսյանը, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց։ Ավելի ուշ, տղայի ընկերներն ասուլիսի ժամանակ նշեցին, որ այդ դրամահավաքությունն իրականում մեծ օգնություն է Ալբերտին։
Այժմ փաստն այն է, որ հավաքվել է մոտ 47 000 ԱՄՆ դոլար, իսկ վիրահատության համար անհրաժեշտ է 45 հազար ԱՄՆ դոլար։