Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

«Ելք» դաշինքը որևէ մի օր կանցկացնի ամենամարդաշատ երթը․ Փաշինյանը երթի մասնակիցներին հույս էր տալիս (լուսանկարներ)

«Ելք» դաշինքի՝ ընդդեմ թանկացումների երթը, «Ո՛չ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը» պաստառներով, պայմանավորված ժամին սկիզբ է առել Շառլ Ազնավուրի հրապարակից։

voch-tankacmany-ert-elqelq-ert-1
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ այս երթով մեկնարկում է թանկացումների դեմ պայքարը։ Նա նշեց, որ թանկացումները նոր Հարկային օրենսգրքի արդյունքն է։

«Ունենք 9 մանդատներ, վստահ ենք, որ կարելի է փոխել ձեր աջակցությամբ, և այդ էներգիան ուղղելու դեպի քաղաքական մեծամասնություն։ Մեր նվազագույն պահանջն է նախկին եկամտահարկի չափին վերադառնալը»,-ասաց նա:

elq-ert

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն էլ նշեց, որ իշխանության դեմ պայքարելու միակ միջոցը հանրային պայքարն է: Նա նկատեց, որ իրենց շատ են ասել, որ ընդդիմադիր խմբակցությունը միայն 9 հոգի ունի և շատ բան անել չի կարող և այսօր նպատակն է, որ ապացուցեն, որ իրենց թիկունքում ՀՀ քաղաքացին է:

Հարկ է նկատել, որ երթի սկզբից մի խումբ երիտասարդներ հրում էին ավտոմեքենա, որը խորհրդանշում էր Հայաստանի տնտեսական իրավիճակը:  Բողոքի երթն ընթանում է «հարկային բեռի իջեցում» և «գների իջեցում» վանկարկումներով:

elq-ert-meqena

«Նախկինում վարչապետը հայտարարում էր՝ բենզինը թանկացել է, գազով քշեք մեքենաները: Հիմա, որ գազը թանկացել է, այլընտրանք կա ժողովուրդ ջան, բրդեք ձեր մեքենաները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «Ելքի» նախաձեռնած բողոքի պահանջը հետևյալն է՝ կասեցնել թանկացումները և հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնել:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ թանկացումների դեմ պայքարի հաջողությունը մեծամասամբ կախված է քաղաքացիներից ու, եթե հանկարծ իրենք պահանջը հստակ չձևակերպեն, ապա թանկացումները կրկնակի ավելանալու են:

elq-edmon-nikol

Երթի մասնակիցներն անցան Մաշտոցի պողոտայով և երթը ավարտեցին Հյուսիսային պողոտայում: Նիկոլ Փաշինյանը, դիմելով ներկաներին, նշեց, որ «Ելք» դաշինքն այսօր իրականացրել է իր պատմության ամենամարդաշատ և ամենաէներգետիկայով լեցուն երթը:

«Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ «Ելք» դաշինքը որևէ մի օր անցկացնելու է Հայաստանի պատմության մեջ ամենամարդաշատ երթը»,- ասաց նա։

elq-edmon-nikol-aram
Իսկ հաջորդ երթը կլինի փետրվարի 5-ին։