Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Ի՞նչ են մտածում Երևանի թափառական ու գեղեցիկ կատուները (լուսանկարներ)

Գեղեցիկ են Երևանի թափառական կատուները։ Նրանք ապրում են իրենց կյանքով, ապրում են քաղաքում, բայց քաղաքի հոգսերից հեռու։ Նրանք նույնպես իրենց ուտելիքը փնտրում են աղբարկղերի մեջ այնպես, ինչպես մի շարք մարդիկ։ Միգուցե կատուները նույնպես գիտակցում են, որ ապագայում կքանդվի իրենց փողոցի՝ կիսաքանդ շենքը, ու կմնան որբ ու անտուն։ Միգուցե նրանք նույնպես ապրում են այն վախով, որ շուտով բնակարան չեն ունենա, կլինեն փողոցում՝ անտեր ու սոված։

katuner1

Սկզբում կքանդվեն փողոցի շենքերը, հետո այնտեղից կհեռացնեն աղբարկղերը, կցրվեն տարածքի կատուները ու կսկսեն որոնել կիսաքանդ տների լքված տանիքներ։ Հետո կսկսեն գտնել տարածքի աղբարկղը ու միասին կհավաքվեն այդ աղբարկղի մոտ։ Կգտնեն իրենց հասանելիք ուտելիքը և ուտելուց հետո կքայլեն քաղաքի մարդաշատ ու մռայլ փողոցներում։

katuner4

Կատուներից մեկն էլ գուցե կգտնի լավ ու բարի աղջնակի, ով կսիրի իրեն, կկերակրի ու միգուցե բախտը ժպտա և նա հայտնվի տաքուկ բնակարանում։ Այնտեղ մի քանի օր մնալուց հետո կսկսի խաղալ մարդկանց հետ, կդադարի գնալ աղբարկղերի մոտ, որ ուտելու բան գտնի։ Հրաժեշտ կտա լքված տանիքներին ու շենքեր քանդող տեխնիկայի ձայնին։

katuner

Կսկսի ապրել կանոնակարգված կյանքով։ Ջարդված տանիքից այլևս ջուր չի կաթա իր դեմքին, քամու սուլոցը չի լսի և հրաժեշտ կտա կիսաքանդ շենքի ներսում հայհոյող մուրացկաններին։ Դուրս կգա բակ, կխաղա, կվայելի արևի տաք շողերն ու եղանակի ջերմությունը։ Անտարբեր կանցնի աղբարկղի կողքով, բայց սրտի կսկիծով կնայի դրա մոտ հավաքված կատուներին։

Կգա տուն։ Կանցնեն ամիսներ ու նա ձագուկներ կունենա։ Տան տերերը կսկսեն խաղալ ձագուկների հետ։ Կատուն իրեն արդեն կզգա որպես հասուն կենդանի։ Հետո տան անդամները կսկսեն այս ու այն կողմ բաժանել իր ձագուկներին, տանը կթողնեն միայն մեկ ձագուկի, իսկ իրեն կգցեն պարկի մեջ, կտանեն ու կնետեն մի անմարդաբնակ վայր։

katuner3

Կատուն պարկից դուրս կգա, կնայի շուրջբոլորը, կգնա ու կգտնի նոր աղբաման, կիսաքանդ տան տանիք։ Կլսի հարբած մուրացկանների հայհոյանքը, աղբարկղում կուտի իր ուտելիքն ու կքնի քամու սուլոցի տակ։ Այդպես կլինի լավ ու հաճելի, քանի որ այլևս չի լինի մարդու ձեռքի տակ։ Նա կլինի սոված, անտուն, բայց ազատ։