Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզաբանվում են
Թատերագետ Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ ՀՀ քննչական կոմիտեում տարվող քննության շրջանակներում տարբեր անձանցից վերցվել են բացատրություններ, որոնց բովանդակությունը հրապարակման ենթակա չէ, այս մասին newspress.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Նրանց փոխանցմամբ՝ արդյունքների մասին տեղեկատվություն կկտրամադրվի լրացուցիչ, այլ մանրամասներն այս փուլում հրապարակման ենթակա չեն:
Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտե ահազանգ էր ստացվել, որ Երևանի հյուրանոցային համալիրներից մեկի լոգասենյակում հայտնաբերվել է Մութաֆյանի դին։