Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Մեր երկիրը վստահորեն քայլ է անում անդունդին ընդառաջ. «Երկիր ծիրանի»

Ցավալի է, որ անկախության ներքո շուրջ քառորդ դար մեզ շարունակաբար զրկել են մեր բոլոր իրավունքներից. Հայաստանի Հանրապետության թերևս ամենակարևոր համակարգերից մեկը՝ պաշտպանությունը, նույնպես վտանգված է։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը:

Հայտարարությունում ասված է. «Եվ որքան էլ որոշ կոստյումավոր մարդիկ պնդեն, որ իրենք բանակ են կառուցել, մեր ժողովուրդը քաջ գիտակցում է, որ տարիներ շարունակ մեր պաշտպանական համակարգը թալանվել է, բանակում տեղի են ունեցել սպանություններ, որոնք մինչ այժմ բացահայտված չեն։ Պաշտպանության նախարար է նշանակվել մի մարդ, ով իր ժամանակին ամեն գնով խուսափել է ծառայությունից և վստահաբար, այնքան համարձակություն չի ունենա, որպեսզի առաջնորդի մեր զորքը։

Իհարկե, մեր օրերում դժվար է ոստիկանական համակարգը համարել պաշպանական համակարգ, քանզի այս մարմինը գործում է բացառապես իշխանազավթիչների ու նրանց քավոր-սանիկների անձնական շահերի պաշտպանության նպատակով, միաժամանակ, վարձատրվելով հանրային միջոցներից։ Ոստիկաններին չի մտահոգում նույնիսկ այն փաստը, որ թմրամոլ-խաղամոլների սրերն արդեն ուղղվել են իրենց ուղղությամբ։

Կրթությունն օրըստօրե հեռու է մղվում մեր հասարակությունից։ Շատերը ստիպված են օրվա ապրուստի միջոց վաստակել՝ հետին պլան մղելով կրթություն ստանալու հնարավորությունը։ Մյուսները հնարավորություն չունեն վճարել ուսման համար։ Երրորդները, գիտելիք ստանալով, թողնում են Հայաստանը՝ այստեղ ապագա չտեսնելով։ Իսկ փողին փող չասող, հղփացած ու դիպլոմ գնած թափթփուկներին կրթությունն ու գիտությունը բացարձակապես չի հետաքրքրում։

Մեր ժողովրդի առողջությունը գրոշի արժեք չունի ներկայիս իշխանավորների համար։ Նույնիսկ առողջապահության նախարար ներկայացող անձիք չեն օգտվում Հայաստանում գործող բժշկական համակարգից՝ իրենց ու իրենց հարազատների բուժումը կազմակերպելով արտերկրում։

Զավեշտալի է նաև այն փաստը, որ իրեն պաշտպանության նախարար կոչող, բայց զինվորական ծառայությունից փախած անձն անգամ վիրավոր զինծառայողներին է հորդորում բուժման նպատակով մեկնել արտերկիր։

Օրեցօր վատթարացող առողջապահական խնդիրները որևիցե պատասխանատու պաշտոնյայի չեն անհանգստացնում։ Վստահ եմ, որ բոլորդ առերեսվել եք ինչպես մասնագետների բացակայության, այնպես էլ սարքավորումների պակասի, դեղորայքի շուկայի խայտառակ վիճակի ու վճարման անհասկանալի և անարդար մեխանիզմների հետ։

Հայ մշակույթի կարկառուն ներկայացուցիչների կողքին, ինչպիսիք են Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Հովհաննես Թումանյանը, Համո Սահյանը, Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը և այլք, այսօր կանգնել են էթիկայի ու մշակույթի հետ բացարձակապես կապ չունեցող, բայց իրենք իրենց կենսագրություն ունեցող համարող մարդիկ, ում անունները հայտնի են բոլորին։

Այդ մարդկանց հիշեցնում ենք, որ ճվճվ Ավոյի տղաներն էլ հարուստ կենսագրություն ունեն, իրենց կենսագրությունից ոչ պակաս «հետաքրքիր» ու հանցավոր։

Սրանք են մեր մշակույթն ու ազգային արժեքները վաճառողներն ու արժեզրկողները։

Եթե Հայաստանում գործեին արդարադատությունն ու օրենքը, թերևս հնարավոր կլիներ մեր հայրենիքը ոչ միայն հետ պահել անդունդի եզրից, այլ նաև այն դարձնել հզոր և ծաղկուն երկիր։ Սակայն, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում օրենքն ընտրովի է գործում, քանի դեռ բանտերը լցված են քաղաքական հալածյալներով, քանի դեռ բազմաթիվ հանցագործներ ազատ շրջում են երկրում, կամ իրենց ցոփ ու շվայտ կյանքն են վայելում հոգեբուժական կլինիկաների ու բանտերի պատերից ներս կառուցված շքեղ առանձնասենյակներում ու դուրս են գալիս այնտեղից միայն հերթական պատվերը կատարելու համար, մեր երկիրը վստահորեն քայլ է անում անդունդին ընդառաջ։

Թերևս սոցիալական անմխիթար վիճակն ու սոցիալական անարդարությունն անթաքույց շրջում են Հայաստանում։ Մի կողմից՝ շուրջ 1 միլիոն աղքատ բնակչություն, միջին խավի գրեթե բացակայություն, բազմաթիվ անտուն մնացած մարդիկ, նկուղներում պատսպարված բազմազավակ ընտանիքներ, ծերացող բնակչություն։ Մյուս կողմից՝ իրար կողքի շարվող անճաշակ դղյակներ, թմրամոլությամբ, ալկոհոլիզմով ու խաղամոլությամբ տառապող, անմարդկային բնազդներով, մարդկային կաշին իրենց վրա քաշած արարածներ, ովքեր նույնիսկ զբաղեցնում են բարձրաստճան պաշտոններ և նույնիսկ չեն հասկանում, թե ինչ նպատակով են լույս աշխարհ եկել։ Այս սարսափելի ու լույսի ոչ մի նշույլ չպարունակող պատկերը, որը հիշեցնում է «Դժոխքի երաժշտություն», ուրվականի պես շրջում է մեր հայրենիքի բոլոր անկյուններում։

Շատ երկրներում բնապահպանական միջոցառումների ճիշտ կազմակերպման համար և էկոլոգիական աղետների վերացման ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկվում։ Սակայն, այս պնդումը Հայաստանի համար չէ։ Մեզ մոտ անխղճորեն վերացվում են կանաչ տարածքները, վաճառվում ու անխնա շահագործվում են հանքերը, արհեստական խոչընդոտներ ու անհավասար պայմաններ են ստեղծվում գյուղատնտեսությամբ զբաղվողների համար։

Հայկական սփյուռքը շուրջ 9 անգամ գերազանցում է Հայաստանաբնակ հայերին։ Մեր հայրենակիցները առաջատար մասնագետներ են աշխարհի տարբեր երկրներում։ Նրանք մեզ հետ հավասար սիրում են մեր հայրենիքը ու փափագում ունենալ ազատ, հզոր ու հարուստ հայրենիք։ Սակայն, զրկված լինելով ընտրելու ու ընտրվելու իրավունքից, չեն կարողանում լիարժեք կերպով մասնակցել Հայաստանի քաղաքական, նաև տնտեսական կյանքին։ Նրանք վաղուց են գիտակցել շուրջ քառորդ դար Հայաստանը կեղեքող ու թալանող իշխանությունների հանցավոր բնույթը և պահանջում են իրենց սահմանադրական իրավունքի վերականգնում՝ հանուն Հայաստան աշխարհի փրկության և զարգացման։

Խնդիրները բազմաշերտ ու բազմաբնույթ են։ Դրանք առկա են մեր կյանքի բոլոր ոլորտներում անխտիր։

Մենք՝ որպես հայ ազգ, պարտավոր ենք ոտքի կանգնել, պայքար մղել այս հանցավոր համակարգի դեմ։ Մենք պարտավոր ենք մտածել մեր զավակների ապագայի մասին։ Մենք իրավունք չունենք կորցնելու մեր հազարամյակներ մեզ պահպանող չքնաղ Հայաստանը։

Ոտքի կանգնի՛ր, համայն հայ ժողովուրդ։ Ընդվզի՛ր ապօրինության, թալանի, փոքրոգության դեմ, ընդվզի՛ր թմրամոլների, խաղամոլների ու անառակների դեմ, ովքեր մեր ազգի բարձր բարոյական արժեքներն ուզում են հողին հավասարեցնել՝ բոլորին փորձելով համոզել, որ մենք՝ որպես ազգ, գոյություն ունենալու իրավունք չունենք։

Ոտքի՛ հայ ժողովուրդ։ Դու ուժեղ ու իմաստուն ես եղել դարեր շարունակ, ու մի քանի անսիրտ, անխելք ու տմարդի քեզ չեն կարող ստրկացնել։