Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Չբացված խաղաքարտերը մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին

Մինչ իշխանության հրահանգով «ընդդիմությունն» իշխանության «բոստանն է ջրում»՝ զբաղվելով սոցիալ-տնտեսական խնդիրներով ու ձեռքերը հեռու պահելով գահից, իշխանությունը, հանգիստ ու խաղաղ պայմաններում, «քաղաքականությունը» տրանսֆորմացիայի է ենթարկում՝ վերադասավորումներ կատարելով։

Այս իրավիճակը ձեռք է տալիս երկուսին էլ՝ այն աստիճան, որ չլռելու և չարտահայտվելու գայթակղությանը չդիմացավ նույնիսկ իշխող կուսակցության խոսնակ Շարմազանովը։ Այս առիթով նա ասել է.

«Ինձ ուրախացնում է, որ «Ելքի» մեր գործընկերները բացառում են իշխանափոխության այլ ճանապարհ, բացի ընտրությունների միջոցով․․․ ես դրական եմ գնահատում իշխանության և ընդդիմության բոլոր հարաբերությունները»։

Իշխանությունն ամեն ինչ անում է, որ «Ելքի» շուրջ շփոթեցնող մթնոլորտ ստեղծվի՝ այս կերպ միաժամանակ իր տեսադաշտում պահելով և՛ ընդդիմությանը, և՛ ժողովրդին՝ որպես «հարսանիքում թամաշա անող խամաճիկների»։

Իսկ ինքը՝ իշխանությունը, այս օրերին, խաղարկում էր նախագահի և նախարարների թեկնածուների առաջադրման հետ կապված իր որոշումները և երևի ուրախանում, որ հասարակությունը, շունչը պահած, սպասում էր, թե վերջապես ինչ է ասելու խաղամաճիկ խաղացնողը։

Իշխող կուսակցությունից տեղեկատվական արտահոսքն էլ հենց ուղղված էր նրան, որ այս շփոթմունքն ու ուշադրությունն ավելի մեծանա։ Ու թեև վաղուց ամեն ինչ հայտնի է, սակայն ՀՀԿ-ում բոլորն ընկել են ձևականությունների հետևից ու փորձում են ցույց տալ ու հերթական անգամ համոզել բոլորին, որ ամեն ինչ թելով կպած է այդ ձեռքից։

Այն, որ ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածուն լինելու է նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, ՀՀԿ-ում պաշտոնապես հայտարարվեց ԳՄ նիստի ժամանակ, բայց նույնիսկ ՀՀԿ թամադա հիշեցնող Շարմազանովը չհամարձակվեց թռչել նախագահի գլխից ու անուններ չտվեց՝ հայտարարելով, թե․

«Մեկ գիշեր սպասեք, անսպասելի թեկնածու չի լինելու․․․ վաղը Սերժ Սարգսյանը կհրապարակի նախագահի թեկնածուի անունը»։

Ու հետո, երբ արդեն հայտարարվեց, թե Սարգսյան Արմենն է թեկնածուն, սկսվեց ներկայացման կամ կրկեսի հաջորդ փուլը. պարզվեց, որ նա իբր պատրաստ չէ նախագահ լինելու։ Արմեն Սարգսյանը հայտարարեց.

«Եթե թույլ տաք, ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար»։

Սա այն դեպքում, երբ Սարգսյանները վաղուց հանդիպել ու քննարկել են այս հարցը։ Չի բացառվում, որ ձևական այս «չեմուչում»-ի պատճառը լինի այն, որ նախագահն ու նախագահի թեկնածուն իրականում վերջնական համաձայնության չեն եկել, և դեռ կիսելու և բաժանելու բաներ ունեն։

Եվ ուրեմն, գոնե առայժմ, չբացված խաղաքարտերը կրկին մնում են դեռևս գործող նախագահի ձեռքին, ու կծիկները` նրա ձեռքից կախված։

Բայց իրականում այս խեղկատակությունն ու ձևականությունն արդեն հոգնեցնող է, ու իրականում բոլորն արդեն թքած ունեն այս ամենի վրա։ Քանի որ Հայաստանի քաղաքական դաշտը վաղուց վերածվել է կրկեսի, որտեղ խեղկատակների պակաս չկա՝ ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր թևում։

NEWSPRESS.am