Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մշակույթ

Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ)

Այսօր արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցի ծննդյան օրն է։ Մեծարենցն ապրել է ընդամենը 22 տարի, սակայն նրա թողած գրական ժառանգությունն իր ուրույն  տեղն ունի հայ գրականության մեջ։ Արևմտյան Հայաստանի Բինկա գյուղում ծնված ու ապրած հեղինակի սերունդները հիմա ցրված են աշխարհով մեկ։ Դժվար է ասել, թե նրանցից ով որ երկրում է ապրում, ով է ճանաչում Միսաք Մեծարենցին, ով գիտի, թե ինչպիսի հանճարեղ մարդու արյունակիցն է նա։

metsarenc

Սակայն այս ամենի հետ մեկտեղ պետք է նաև նշել, որ հաճախ Հայաստան են փոխանցվում Մեծարենցի ձեռագրերը, լուսանկարները, նամակները, որոնք մեր երկիր են ուղարկում գրողի եղբոր ժառանգները, կամ Մեծարենցի հետ արյունակցական կապ ունեցող մարդիկ։

Քչերին է հայտնի, որ Եղիշե Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանում պահպանվում են Մեծարենցի ձեռագրերը, բացառիկ լուսանկարներ ու անգամ գրողի մատանին, որն իրեն նվիրել է իր մայրը։ Այդ մատանին Մեծարենցից պահպանված միակ առարկայական մասունքն է։

misaq-mecarenc4

NEWSPRESS.am-ի հետ զրույցում գրականության ու արվեստի թանգարանի գրական հուշային բաժնի ենթաբաժնի աշխատակից Մելանյա Եղիազարյանը նշեց, որ Մեծարենցի արխիվային ֆոնդում շատ քիչ նյութեր կան, բայց դրա հետ մեկտեղ սա մեծ հաջողություն է, որ ունենք արխիվային այս սակավ նյութերը։

«1895 թվականին այս մատանին թանգարանին ԱՄՆ-ից ուղարկել է գրողի եղբոր դուստրը՝ Արշալույս Մեծատուրյանը, ով մատանին ուղարկել է Վահան Ղազարյանի միջոցով։ Այդ մատանին Մեծարենցին նվիրել է իր մայրը, և գրողը կենդանության օրոք կրել է այդ մատանին։ Ոսկյա մատանին բաղկացած է ագաթ քարից, որի վրա գրված է «Կատարեալ սէր մերժէ զերկիիղ»։ Այդ գրությունը վերցված է Աստվածաշնչի «Երգ երգոց» գրքից»։

misaq-mecarenc3

Մ․ Եղիազարյանն ընդգծեց, որ մայրն այդ մատանին տվել է իր որդուն, իբրև պաշտպանություն չար ուժերից։ Նա նշեց նաև, որ անցյալ տարի թանգարանը ստացավ Մեծարենցի  ամենահայտնի գործերից մեկի՝ «Տո՜ւր ինծի, Տէ՜ր» բանաստեղծության ձեռագիրը։

misaq mecarenc

«Գերագույն երջանկություն էր մեզ համար, երբ ստացանք այս բանաստեղծության ձեռագիրը։ Ձեռագիրը մեզ ուղարկել էին արտերկրից։ Մեծարենցի ժառանգները ցրված են, և Աստված գիտի, թե ի՞նչ հեքիաթային ճանապարհով է այս ամենը հասնում մեզ։ Նրա ժառանգներից ոմանք Բինկյանից գնացել են Պոլիս, Պոլիսից՝ ԱՄՆ, իսկ հետո այս ձեռագրերն ու լուսանկարներն ԱՄՆ-ից հասնում են Հայաստան»։

misaq-mecarenc2

Թանգարանի աշխատակիցները հույս ունեն, որ քանի դեռ կենդանի են Մեծարենցի ժառանգներն ու արյունակիցները, ապա կհայտնաբերվեն ու Հայաստան կուղարկվեն հանճարեղ գրողից պահպանված ձեռագրեր, մասունքներ ու լուսանկարներ։