Հենրիխը մարզական աշխարհի կենդանի լեգենդ է․ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերիբ՝ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Հայաստանի մարզական լավագույն տասնյակին։
Նա նշեց, որ Հենրիխ Մխիթարյանը պատահական չի հայտնվել այդ տասնյակում։ Նա ոչ միայն որպես լավագույն մարզիկ, այլև որպես պայծառ, գիտելիքներով լի անձնավորություն՝ իր շփման միջոցով, կարող է բարձր կարծիք ձևավորել մեր ժողովրդի մասին։
«Հենրիխը ոչ միայն մեր ֆուտբոլային, մարզական աշխարհի կենդանի լեգենդն է, այլև հասարակական կյանքի ամենալուրջ դերակատարներից մեկն է»,- նշեց Է. Շարմազանովը՝ հավելելով, որ նրա աստղը դեռ երկար է փայլելու։
«Կասկած չկա, որ Մխիթարյանը շատ ասելիք ունի»։