Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 18-ին, կազմել է 482.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.30 դրամով: Այդ մասին հայտնում են ԿԲ մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 589.56 դրամ (նվազել է 1.57 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 668.14 դրամ (աճել է 1.81 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.51 դրամ (նվազել է 0.02 դրամով):