Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Որտե՞ղ էր Ռոբերտ Մելքոնյանը Մարտի մեկի դեպքերի ժամանակ․ Վոլոդյա Պողոսյան

Օրերս Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի վերաբերյալ գրառում էր կատարել և, մասնավորապես, նշել էր, որ 90-ականներին մի խավ վերցրել է իր արու զավակներին ու գնացել արտերկիր, բարգավաճել, սակայն փորձում է միջամտել Հայաստանի գործերին, ուղղորդել ու խելք սովորեցնել։

Դժգոհում էր, որ նրանք անհարկի միջամտում են Հայաստանի գործերին՝ դառնալով կամավոր խորհրդականներ։ Մասնավորապես, խոսքն ուղղված է Աշոտ Գրիգորյանին․ նրան մեղադրում է Հայաստանի վերաբերյալ «խորիմաստ» մտքեր արտահայտելու մեջ՝ նրան անվանելով դասալիք։

Միջազգային և անվտանգության հարցերի փորձագետ, ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդատու, Աշոտ Մանուչարյանի օգնական Վլադիմիր Պողոսյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում անդրադարձավ Ռոբերտ Մելքոնյանի գրառմանը` նշելով, որ նման գրառում անելով՝ Երևանի նախկին փոխոստիկանապետը վիրավորում է ոչ միայն Աշոտ Գրիգորյանին, այլ նաև սփյուռքում ապրող հայերին։

«Սփյուռքում ապրելը դեռ չի նշանակում, որ հայրենասեր չենք և հայրենանվեր գործեր չենք անում։ Թող Ռոբերտ Մելքոնյանն ասի, թե ինքը որտե՞ղ է եղել 2008-ի մարտի մեկի դեպքերի ժամանակ, կամ ընդհանրապես, ի՞նչ է արել Հայաստանի համար»,- ասում է նա և հավելում, որ նման վարքագծով վարկաբեկում են Հայաստանը։

Վ․ Պողոսյանը շեշտում է, որ ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը, ապրելով Սլովակիայում, մեծ գործեր է անում ի նպաստ Հայաստանի: Սլովակիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ավելին` քրեորեն հետապնդվում է Հայոց ցեղասպանության հերքումը։

Նա գտնում է, որ նման կերպ հարձակվել մարդու վրա, անընդունելի է և սխալ․ «Մենք հասկանում ենք, թե նա ինչու է հարձակվել, ցանկանում են ցույց տալ, թե մենք քեզ լուրջ չենք ընդունում, սակայն վախեցած են՝ տեսնելով, թե Ա․ Գրիգորյանն ինչ գործեր է անում Եվրոպայում, նաև ԱՄՆ-ում։ Մարդկանց փորձ են անում ոչնչացնել»։

Պողոսյանն ավելի քան վստահ է, որ կոռուպցիան Հայաստանին պարզապես խեղդում է, իսկ ինչ վերաբերում է Հայաստանում ապրելուն, նշում է՝ բոլորն էլ վերադառնալու են Հայաստան և հենց իրենք են շահագրգռված, որ երկիրը զարգանա ու բարգավաճի և, ի վերջո, կոռուպցիան վերանա։

Նա նշում է, որ սփյուռքում Ռոբերտ Մելքոնյանի գրառումից հետո մարդիկ կանգնել են ի պաշտպանություն Աշոտ Գրիգորյանի և դժգոհ են, որ Գրիգորյանի նման մարդկանց վրա կարող են քար գցել։

Վ․ Պողոսյանը հիշեցնում է, որ 1992-ին Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի կողմից կազմակերպած խումբն էր կրակել Աշոտ Գրիգորյանի վրա, և այսօր էլ հնարավոր է 24 ժամվա ընթացքում Վանոյին գտնել բերել Հայաստան, որը չի արվում և առաջարկում է, որ նախ ներքին գործերի աշխատողներն իրենց «մեղքերը» մաքրեն, հետո սփյուռքի հայերին վարկաբեկեն։

«Սփյուռքի հայերի մեծ մասը, ինչպես աշխատել է, այնպես էլ աշխատում է։ Հայաստանում այժմ մոտավորապես բնակվում է 1 մլն 600 հազար մարդ, իսկ կոռուպցիան հասնում է սարսափելի չափերի, իսկ Հայաստանն օրեցօր թուլանում է, սակայն պետք է միասին կառուցել այնպիսի երկիր, որ բոլորը վերադառնան Հայաստան, ոչ թե Ռոբերտ Մելքոնյանի նման մարդիկ հարձակվեն սփյուռքահայերի վրա․ առանց սփյուռքի Հայաստանի վիճակը դժվար է լինելու։ Սփյուռքի վրա հարձակումները մեծ վտանգ են պարունակում․ հայերը պետք է միանան, ոչ թե առանձնանան»,- շեշտում է Վոլոդյա Պողոսյանը: