Արմավիրի հենց կենտրոնում կոյուղաջրերն իրենց կեղտոտ գործն են անում, իսկ «Վեոլիա Ջուր»-ն անհաղորդ է (ֆոտո, վիդեո)
Արմավիրի հենց կենտրոնում կոյուղաջրերը «հարմարավետ» տեղ են զբաղեցրել ամբողջ փողոցում: Այս մասին NEWSPRESS.am-ին են ահազանգել Չարենցի 33 շենքի բնակիչները:
Հատկապես տեղումներից հետո ամեն անգամ կոյուղիները փակվում են, ու փողոցները լցվում են ցեխով ու գարշահոտությամբ։
Այս փողոցի վրա է գտնվում նաև Արմավիրի թիվ 5 դպրոցը, որի աշակերտները, փաստորեն, ստիպված են ամեն օր անցնել այս գարշահոտության ու կեղտաջրերի միջով: Բնակիչները այդ խնդրով դիմել են պատկան մարմիններին և պատշաճ արձագանք չեն ստացել:
Իսկ «Վեոլիա Ջուր» ընկերությունն էլ ընդհանրապես չի պատասխանել զանգերին: Մինչդեռ ջրամատակարարման և ջրահեռացման հետ կապված խնդիրները հենց այս ընկերության գործառույթում են:
Ամեն դեպքում NEWSPRESS.am-ը հետամուտ կլինի պարզել պատճառները, որպեսզի հարցին շուտափույթ լուծում տրվի:
