Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Սպորտ

Մխիթարյանը լքեց «Մանչեսթերի» մարզաբազան, Արսեն Վենգերը խոսեց, իսկ Օբամեյանգը սպասում է. Ֆուտբոլային աշխարհը դեռ սպասում է

Ֆուտբոլային աշխարհն ու հայ երկրպագուները հետևում են, թե ի՞նչ զարգացում է ապրում Հենրիխ Մխիթարյանի ու Ալեքսիս Սանչեսի տրանսֆերային փոխանակությունը: Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի հետ կապված բոլոր հարցերը լուծված են, և չիլիացին անհամբեր սպասում է, թե ի՞նչ զարգացում է ունենալու հայ ֆուտբոլիստի տրանսֆերը: Արդեն այս գիշեր անգլիական սպորտային պարբերականները սկսեցին գրել տեղեկություններ, որոնք ավելի հավանական դարձրին հայ ֆուտբոլիստի տեղափոխությունը Լոնդոնի «Արսենալ»:

Բրիտանական Mirror պարբերականը գրեց, թե ինչպիսին է լինելու պայմանագիրը: Ըստ բրիտանական պարբերականի՝ կնքվելու է 4 տարվա պայմանագիր, և Մխիթարյանը տարեկան ստանալու է 5 միլիոն ֆունտ աշխատավարձ: Պարբերականը հայտնեց նաև, որ Մխիթարյանը կդառնա «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

«Մանչեսթեր Յունայթեդի» թվիթթերյան միկրոբլոգում երկրպագուները հրապարակել են լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են հայ կիսապաշտպանն ու ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան լքում «Մանչեսթերի» մարզաբազան:

Շատ հետաքրքիր մամուլի ասուլիս է տվել «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ով խոսել է Սանչեսի ու Մխիթարյանի տրանսֆերների մասին:

Արսեն Վենգերն ընդգծել է, որ դեռ Դորտմունդի «Բորուսիայում» մասնակցելու տարիներին նա հավանում էր Մխիթարյանին և ցանկանում է, որ հայ ֆուտբոլիստը խաղա «Արսենալում»: Նա խոսել է նաև Սանչեսի տեղափոխության մասին ու նշել, որ ամեն ինչ հնարավոր է:

Հավելենք նաև, որ «Արսենալի» թվիթթերյան միկրոբլոգում կան արդեն լուսանկարներ, որտեղ Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մարզաշապիկով է:

Այս ամենի ֆոնին հետաքրքիր տեղեկություններ են տալիս նաև գերմանական սպորտային պարբերականները, որոնք նշում են, որ Մխիթարյանի տրանսֆերի իրականացումից հետո «Արսենալը» կսկսի Օբամեյանգի տեղափոխության աշխատանքները: Նշենք նաև, որ Օբամեյանգն արդեն իր նախնական համաձայնությունը տվել է:

Եվրոպական սպորտային մամուլը գրում է, որ առաջիկա ժամերին այս դրամատիկ տրանսֆերային փոխանակությունը կկայանա, իսկ հայ երկրպագուներն անհամբեր սպասում են, թե երբ պաշտոնապես կհայտարարվի, որ Հենրիխ Մխիթարյանն արդեն «Արսենալի» ֆուտբոլիստ է:

NEWSPRESS.am sport