Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Զրույց Գուրգեն Մահարու կնոջ՝ Անտոնինա Մահարու հետ (լուսանկարներ)

Մռայլ ու խունացած դուռը ծեծեցի: Մի քանի վայրկյան լռությունից հետո լսվեցին քստքստացող ոտնաձայներ: Տարեց կնոջ ոտնաձայներն ավելի մոտեցան դռանն ու լսվեց բացվող կողպեքի ձայնը:

«Ո՞վ է, ի՞նչ ես ցանկանում»:

gurgen mahari

Անտոնինայի հարցերին պատասխանեցի, ապա սպասեցի այնքան, մինչև կբացվեր դուռը: Դուռը բացվելուց հետո մթության մեջ տեսա տարեց կնոջը, ով աչքերն ավելի կենտրոնացրեց՝ ինձ տեսնելու համար: Բնակարանում շատ ցուրտ էր, քանի որ բացակայում էր ջեռուցումը: Բնակարանի մեծ սենյակը նման էր թանգարանի, քանի որ պատերին փակցված էին Գուրգեն Մահարու լուսանկարները: Գրադարակներում գրքեր էին, որոնք իրենց հետ պահում էին տարիներից եկած խորհրդավորությունը: Անտոնինան նստեց բազմոցին, դողացող ձեռքը երկարեց սեղանին, վերցրեց ակնոցն ու սկսեց զրուցել ինձ հետ:

gurgen-mahari

«Այս ամենն, ինչ տեսնում ես այս սենյակում՝ Գուրգենի իրերն են: Պահում եմ խնամքով: Վերցրու սեղանին դրված թերթն ու գտիր իմ հոդվածը: Շաբաթներ առաջ է տպագրվել է իմ հոդվածը: Վերցրու ու կարդա: Այս հոդվածում նկարագրել եմ Սիբիրում անցկացրած տարիները»:

Չմերժեցի տարեց կնոջն ու սկսեցի բարձրաձայն կարդալ: Յուրաքանչյուր նախադասության հետ Անտոնինան հիշում էր աքսորի տարիները, Գուրգեն Մահարու հետ անցկացրած տառապագին օրերն ու անցյալի քաղցր ու դաժան հուշերը:

gurgen-mahari1
«Հը՞ն, հավանեցիր գրածս հոդվածը: Հիմա նախապատրաստվում եմ ու ցանկանում եմ գրել նոր հոդված: Գրքեր ունեմ տպագրած անգլերենով ու ռուսերենով: Ժամանակին այս տուն գալիս էին բոլոր գրողներն ու մտավորականները: Սևակն ու մյուս գրողները զրուցում էին այստեղ, իսկ հիմա այդ զրույցից մնացել է միայն հուշը»:

Արդեն երկար ժամանակ նստած էի տանն ու զգում էի, որ ցրտից ոտքերս քարացել են: «Տեսնես՝ ինչպե՞ս է դիմանում Անտոնինան այս ցրտին, տեսնես ինչպե՞ս է կարողանում ապրել այս բնակարանում, ինչպե՞ս է կարողանում կարդալ ու գրել հոդվածներ 95 տարեկան հասակում: Անօգնական ու միայնակ կին, ով ապրում է միայնության մեջ, Գուրգեն Մահարու հուշերի ու նկարների հետ»:

gurgen-mahari3

Մի քանի րոպե լռություն, ժամացույցի սլաքների տկտկոց, ապա կինը նայեց դեմքիս, աչքերով զննեց դեմքս ու ասաց. «Կպատմե՞ս, թե Հայաստանում հիմա ի՞նչ քաղաքական վիճակ է: Մարդիկ ի՞նչ են խոսում նախագահի մասին, ո՞ւմ են սիրում և ինչպե՞ս են ապրում»:

Պատմեցի: Նա ուշադիր լսում էր ինձ: Ապա հոգոց հանեց, նայեց Մահարու նկարին ու ասաց.

gurgen-mahari2

«Տղա՛ս, ի՞նչ էլ որ լինի, երբեք չլքես հայրենիքդ: Պայքարիր քո հայրենիքում ու քո հայրենիքի համար: Հիշիր այս խոսքերս ու միշտ պահիր քո մտքում: Դո՛ւք եք, որ կերտելու եք այս երկրի ապագան ու չպիտի կրկնեք ձեր նախորդների սխալները»:

Նորից լռություն ու նորից ժամացույցի սլաքների ձայնը: Սենյակում Մահարու նկարները խորհրդավոր էին, Անտոնինան ինձ փոխանցեց իր սրտի խոսքը, իսկ ես շարունակ մտածում էի…

Ա.Զ.