Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Գրագիտությամբ չփայլող պատգամավոր Նորա Առուստամյանի զվարճալի մտքերը

Այս օրերին անընդհատ քննարկվում է պատգամավոր Շուշան Պետրոսյանի՝ Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած պաթոսախեղդ ելույթը՝ իր ետևում թողնելով մեկ այլ պատգամավորի՝ «Ծառուկյան» դաշինքից Նորա Առուստամյանի ուշադրության արժանի հարցազրույցը: Այս իրավիճակում Առուստամյանի մտքերը լայն ծավալում չստացան, քանի որ հասարակության ակտիվ զանգվածը ուշադրության կենտրոնում պահեց Շուշան Պետրոսյանին, բայց մեր ամենատես աչքից չվրիպեց նաև Առուստամյանի հարցազրույցը: Եթե Պետրոսյանի դեպքում հայրենասիրության մասին ելույթը պարզապես ճռճռան բառերով էր համեմված, ապա բառաֆոնդի նոսրության խնդիր է Առուստամյանի խոսքում:

Այս պատգամավորը, ով սիրով և մեծ պատրաստակամությամբ հարցազրույց է տալիս, պետք է խոսելուց առաջ զբաղվեր ընթերցանությամբ. հայտնի փաստ է, որ մարդու բառապաշարը զարգացնող միակ ելքը դա է: Հարուստ կենսագրությամբ այս կինը թեպետ ճոխ կենսագրական տվյալներ ունի՝ կրթության առումով, սակայն ստացած կրթությունն ըստ արժանվույն չի արտացոլվում իր խոսքում: Հավանաբար, տիկին Առուստամյանի դեպքում կրթություն ստանալն ինքնանպատակ է եղել և, երևի թե, այդ գործում իրեն աջակցություն է ցուցաբերել հայրիկը՝ Սեդրակ Առուստամյանը, «Մուլտի Գրուպ Կոնցեռնի» գործադիր տնօրենը:

Անցում կատարելով խոսքի հմտության բացակայության թեմայից՝ փորձենք նաև հասկանալ Առուստամյանի քաղաքական հայացքները: Լրագրողը պատգամավորից ճշտում է, թե ինչ վերաբերմունք ունի կառավարության աշխատելաոճի հանդեպ. պատասխանը թերևս ապշեցուցիչ է.

«Կառավարությանը չեմ համարձակվի որևէ գնահատական տալ»:

Նման պատասխան տվող պատգամավոր պատկերացնո՞ւմ էիք, դե՝ տեսե՛ք:

Հաջորդ հարցի պատասխանը թերևս ավելի հեռու է քաղաքականության մեջ գտնվող մարդու դեպքում: Հարցին, թե Ձեզ ընդդիմադիր պատգամավոր համարո՞ւմ եք, Առուստամյանը շեշտեց․

«Ես «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր եմ»:

Անմեկնելի այս պատասխանով կարելի էր ավարտել սույն հոդվածը, բայց երրորդ պատասխանն ավելի հետաքրքիր է.

Նորա Առուստամյանը խուսափեց պատասխանելուն նաև այն հարցերին, որոնց անդրադարձել էր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը․

«Ավելորդ եմ համարում ղեկավարիս մեկնաբանելը»:

Հիմա հարց մեզանից՝ տիկին Առուստամյա՛ն, Դուք ընդհանրապես հասկանո՞ւմ եք՝ որտեղ եք գտնվում, ի՞նչ պետք է անեք այդ շենքում, ինչո՞ւ են Արագածոտնի մարզի մի խումբ քաղաքացիներ Ձեզ ձայն տվել, թե՞ գիտեք Ձեր աշխատանքը սահմանափակվում է այդտեղ ֆիզիկապես գտնվելով և մի քանի կցկցտուր խոսք ասելով: Ի դեպ, քաղաքականության մեջ, բայց քաղաքականությունից կիլոմետրերով հեռու:

Հ.Գ. Սեպտեմբեր ամսին Նորա Առուստամյանը երկու արու զավակ է լույս աշխարհ բերել. խորհուրդ կտանք պատգամավորին վայր դնել մանդատը և զբաղվել երեխաների խնամքով: Այդ կերպ մեր երկրի, մեր պետության համար երիտասարդ պատգամավորն ավելի մեծ գործ արած կլինի՝ պահելով և դաստիարակելով երկու երեխայի:

NEWSPRESS.am