Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«ՀԺ». Էդվարդ Նալբանդյան՝ ՀՀ 4-րդ նախագահ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի ներքաղաքական կյանքում հանելուկների պակաս երբեք չի զգացվում: Միշտ որևէ քաղաքական կարևոր իրադարձությունից առաջ քաղաքական ուժերը հնարավորինս մեծ ինտրիգ են ստեղծում իրենց, իրենց թեկնածուի, իրենց հետագա քայլերի շուրջ:

Բոլորովին վերջերս հայ հանրությունը տոչորվում էր տենչանքից՝ բացահայտելու համար, թե ով է մասնակցելու խորհրդարանական ընտրություներին, ինչ ֆորմատով, ով է լինելու այս կամ այն ուժի ցուցակի առաջին համարը, ով ում հետ է դաշինք կազմելու, և վերջապես՝ Գագիկ Ծառուկյանը մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե ոչ:

Դեռ նոր- նոր էինք դուրս եկել խորհրդարանական ընտրությունների հանելուկների տակից, հրապարակ նետվեց նոր հանելուկ՝ ով կլինի ՀՀԿ վարչապետի թեկնածուն 2018-ի ապրիլից հետո: Մի քանի ամիս շարունակ հանրությունը գուշակում, վերլուծում և կանխատեսում էր՝ Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Կարեն Կարապետյան: Ամանորյա արձակուրդներից հետո, որքան էլ տարօրինակ է, սույն հարցը դեռ օրակարգ չի վերադարձել, կամ եթե վերադարձել է, ոչ նախկին մասշտաբներով:

Փոխարենը, ՀՀԿ-ն կրկին հանելուկ սարքեց իր նախագահի թեկնածուից: Անցյալ շաբաթ նախագահի թեկնածուի որակական չափանիշներ ներկայացրեց ՀՀԿ խոսնակ Էդվարդ Շարմազանովը, իսկ նախօրեին նրան լրացրեց Սերժ Սարգսյանը: «Լուրջ կենսագրություն, շատ լուրջ հետք և անուն, բարձր հեղինակություն, անցած ճանապարհ, ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս…. տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, որը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել»:

Ահա այսպիսի հատկանիշներ թվարկեցին Սարգսյանն ու Շարմազանովը, և հանրությունը ընկավ տվայտանքների գիրկը: Ո՞վ կարող է լինել այդ մարդը: Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյա՞նը: Նա, իհարկե, ունի կապեր սփյուռքում և երկրի ներսում, ոնց լինի՝ մի քանի լեզվի կտիրապետի, կուսակցական էլ կարծես չի եղել, ու ոնց լինի՝ անկողմնակալ կլինի ՀՀ ներքաղաքական կյանքի հանդեպ, կամ ավելի ճիշտ՝ անտարբեր, քանի որ ավելի շատ արտերկրում է ապրել, քան ՀՀ-ում: Մյուս կողմից, սակայն, նա եղել է ՀՀ վարչապետ, այսինքն՝ երբևէ զբաղվել է քաղաքականությամբ: Չկպավ: Այդ դեպքում գուցե «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյա՞նը։ Նա էլ ունի լուրջ կապեր, լեզուներ գիտի, երևի նաև՝ ճանաչում երկրի ներսում ու դրսում, կուսակցական չի եղել և, բոնուս՝ քաղաքականությամբ երբևէ չի զբաղվել: Ճիշտ է, Յիրիկյանի անունը երբեմն-երբեմն շրջանառվել է տարբեր քաղաքական ուժերի հովանավորելու համատեքստում, սակայն ինքն անձամբ իրեն հեռու է պահել քաղաքականությունից: Բայց այս դեպքում էլ պարզ չէ, թե որն է Յիրիկյանի անցած ճանապարհն ու թողած լուրջ հետքը, որովհետև բացի բիզնես հաջողություններից և բարեգործությունից նա, կարծես թե, այլ հետք չի թողել:

Այդ դեպքում գուցե Էդվարդ Նալբանդյա՞նը: Նա էլ երբևէ կուսակցական չի եղել, ներքաղաքական հարցերում էլ չկա, լեզուներ գիտի, ունի ճանաչում ՀՀ-ում և արտերկրում, «կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս», ունի անցած ճանապարհ, եթե ոչ ՀՀ-ում, ապա դիվանագիտական շրջանակներում հեղինակություն և վերջապես ինչ-որ հետք թողել է, օրինակ ամենավերջինը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագիրը:

Այս հանելուկը լուծելու այլ տարբերակներ էլ կան, բայց հարց է առաջանում, ի՞նչ կարիք կա մուկնուկատու խաղալու: Բոլորս հիշում ենք՝ լուսապայծառ մի առավոտ ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչները ֆեյսբուքում հայտարարություն տարածեցին, որ իրենք քննարկումների արդյունքում որոշել են, որ ՀՀ նախագահի համար առաջադրելու են Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Կարճ կոնկրետ: Եվ ուրեմն ինչու ՀՀԿ-ն էլ չէր կարող նույնը անել, ի՞նչ կարիք կար հանելուկներ առաջարկելու: Իմա՞ստը:

Իրականում այս անիմաստ և ձանձրացնող թվացող գործելաոճի մեջ թաքնված է Սերժ Սարգսյանի կառավարման գաղտնիքը: Նա այս ճանապարհով ընդամենը շոշափում է տրամադրությունները, տարբեր պոստերի համար «հայտեր» ընդունում, որոնք իրեն են հասնում կամ միջնորդավորված, կամ ուղիղ ճանապարհով, կամ՝ մամուլի միջոցով: Այդպիսով նա տիրապետում և վերահսկում է իրեն շրջապատողների ախորժակն ու հավակնությունները: ՀՀԿ-ն խոստացել է երկու օրից քննարկել և հանրությանը ներկայացնել իրենց նախագահի թեկնածուին:

Ավելի հավանական է, որ նման բան տեղի չի ունենա: Համենայնդեպս չի զգացվում, որ այս հարցի արծարծումը համապատասխան կոնդիցիայի է հասել: ՀՀԿ-ականները դեռ կշարունակեն մարդկանց նյարդերը լարել, տարբեր անուններ կշրջանառեն, մեկնաբանություններ կտան, թե դրանցից որն է հավանական, որը՝ բացառելի, կձևացնեն, թե իրենք մի քանի թեկնածուից քննարկումների արդյունքում ընտրելու են մեկին, իսկ իրականում թեկնածուն մեկն է, արդեն վաղուց վերջնականպես որոշված, և նա ունի «բարձր հեղինակություն, լուրջ հետք և կենսագրություն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում