Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Փաստ». Վիգեն Սարգսյանը հանրության հետ շփման խնդիրներ ունի. դրամահավաքությունից բացասական նստվածք է մնացել

«Փաստ» օրաթերթը զրուցել է քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ.

Պարոն Մեհրաբյան, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վերջերս անընդհատ սկանդալների մեջ է հայտնվում: Ո՞րն է դրա պատճառը, ինչի՞ հետ եք դա կապում:

Նա ունի հանրության հետ շփման խնդիրներ: Նման խնդիրներ կան, և դրանք մնում են դեռևս չլուծված: Դրա հետևանքով էլ ծագում են այդ անախորժությունները:

Իսկ ինչո՞ւ նա արեց դրամահավաքի այդ առաջարկությունը: Համարժե՞ք էր այն եղած իրավիճակին: Ի վերջո, կարող էր և նման բան չանել:

Հանգանակություն հայտարարելը վատ բան չէ ինքնին: Սակայն տեսանք, որ այն ուղեկցվեց անհաջող հասարակական արձագանքով, որը ստվեր գցեց տվյալ նախաձեռնության վրա:

Մեր ժողովո՞ւրդն է չարացած: Դա՞ է պատճառը:

Դե, իհարկե, դա էլ կա: Բայց, իհարկե, միայն դա չէ պատճառը:

Իսկ գուցե դրանով նախարարը ցանկանում էր իր նախաձեռնած Ազգ–բանակ հայեցակարգին բովանդակությո՞ւն տալ, այսպես ասած:

Չեմ կարող բացառել, որ գուցե և նման շարժառիթ էլ կար նրա կողմից արված այդ քայլում:

Իսկ որպես հրապարակային գործչի՝ նախարարի այդ հայտը ողջունո՞ւմ եք, թե ոչ: Նկատի ունեմ ֆեյսբուքյան նրա գործունեությունը:

Ես կարծում եմ, որ ընդհանրապես պետական պաշտոնյաները չպետք է խորշեն հանրության հետ շփումներից: Այդ թվում՝ նաև ֆեյսբուքի միջոցով: Այնպես որ, նորմալ է, երբ նա շփվում է ֆեյսբուքով: Բայց թե այդ շփման արդյունքում ի՞նչ ստացվեց, հարցը դա է: Փաստն այն է, որ այդքան էլ լավ չստացվեց:

Իսկ այն կասկածները, որ այս ամենի հետեւում կանգնած են որոշ ուժեր: Նաև՝ հե՛նց պաշտպանության նախարարությունից: Գեներալների որոշ խմբեր ցանկանում են արգելակել նախարարի գործունեությունը և այլն, և այլն: Ո՞նց եք դիտում այս ամենը:

Չեմ բացառում, որ նման բաներ էլ կարող են լինել: Որովհետեւ պաշտպանության նախարարի պաշտոնն առանցքային պաշտոն է, և միշտ չէ, որ այդ պաշտոնում նշանակված մարդը կարող է բոլորի սրտով լինել: Ուստի, բացառված չէ նաև, որ կարող են խարդավանքներ լինել: Սա՛ էլ կարող է լինել: Բայց կրկնում եմ, որ այս դեպքում որոշիչը դա չէ: Որոշիչն այն է, որ կա, գոյություն ունի հանրության հետ շփման պրոբլեմ: Եվ այս պրոբլեմի դրսեւորումն է այս ամենը: Մնացածը հարակից շարժառիթներ են, հարակից գործոններ են:

Իսկ ինչո՞ւ մեր երկրում պաշտոնյան չի կարողանում շփվել հանրության հետ:

Չի կարելի հարցը ընդհանրացնել: Պաշտոնյաներ կան, որ շատ լավ էլ շփվում են: Պաշտոնյաներ կան, որ ժամանակից շուտ նյարդայնանում են շփման ընթացքում:

Իսկ ի՞նչ եք կարծում՝ այս միջադեպը ստվեր կգցի՞ պաշտպանության նախարարի վրա:

Բնականաբար: Համենայն դեպս, բացասական նստվածքը մնացել է արդեն իսկ:

 

Մանրամասները՝՝ թերթի այսօրվա համարում