Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ)
Այսօր՝ հունվարի 17-ին, Երևանի Աթոյան 10 հասցեում BMW մակնիշի ավտոմեքենա է վթարի է ենթարկվել:
NEWSPRESS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ վարորդի վիճակը ծանր է: Նրան ցնցումների մեջ տեղափոխել են հիվանդանոց:
Նախնական տվյալներով՝ մեքենան բախվել է ծառին:
Տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցներ և հրշեջ խմբեր՝ օգնություն ցույց տալու և դեպքի մանրամասները պարզելու համար:






