Սաքուլիկը պատրաստ է օրենքի ողջ խստությամբ պատիժ կրել, եթե հիմնավորվի, որ ինքը կանոններ է խախտել. «Փաստինֆո»
«Ճվճվ Արոյի» որդու՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ մահվան ելքով վթարի գործով «Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ է հայտնի դարձել: Ըստ կայքի տեղեկությունների՝ Սարգիս Վարդանյանը հայտարարել է, եթե հիմնավորվի, որ ինքը ՃՏՊ-ի կանոններ է խախտել, ապա պատրաստ է օրենքի ողջ խստությամբ պատիժ կրել:
Նշենք նաև, որ Վարդանյանին կալանավորվելու որոշումը բողոքարկվել է, վերաքննիչ դատարան, սակայն դեռևս քննության օրը հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Սարգիս Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածով՝ 2 մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում