Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Հիստոջեն. Վստահելի որակ, եզակի հետազոտություններ (լուսանկարներ)

«Հիստոջեն» հայ գերմանական պաթոլոգիայի գիտագործնական կենտրոնն իր բնույթով եզակի լաբորատոր-ախտորոշիչ կենտրոն է Հայաստանում: Առողջապահական համակարգում լաբորատորիաները բազմաթիվ են ու տարատեսակ, սակայն նույնքան տարատեսակ են դրանց տված պատասխանները: Այնինչ հայտնի է՝ արդյունավետ բուժման նախապայմանը ճիշտ ախտորոշումն է:

Այժմ ճշգրիտ ախտորոշման, հյուսվածաբանական և հիստոքիմիական բարձրակարգ հետազոտությունների ու կասկածի տեղ չթողնող պատասխան ստանալու հասցեն մեկն է՝ Երևան, Ադոնցի 6/1, «Հիստոջեն» կենտրոն: Կենտրոնն իր առջև դրել է նպատակ՝ Հայաստանում ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի առողջական խնդիրների դեպքում պացիենտը ստանա լիարժեք պատասխան, իսկ բուժող բժիշկը դրանց հիման վրա շատ ավելի արդյունավետ բուժում նշանակի: Գործունեության դեռևս կարճ ժամանակահատվածում գրագետ և արագ կազմակերպված, պրոֆեսիոնալ աշխատանքը, գերժամանակակից սարքավորումներով հագեցվածությունն ու գերմանական փորձի վրա հիմնված մոտեցումները շահել են թե պացիենտի, թե բժիշկների վստահությունը:

Ողջ աշխարհում վստահություն վայելող ախտաբանության լաբորատորիայի գերմանական մոդելը «Հիստոջեն»-ը ներդրել է ՀՀ-ում: Կենտրոնի առաջատար ախտաբանները 12-13 տարվա վաղեմության սերտ կապեր ունեն գերմանացի գործընկերների հետ:

Երբ կլինիցիստի և ախտաբանի կարծիքների տարամիտում կա, կամ կենտրոնի բժիշկները հետազոտության արդյունքի հարցում վերջնական եզրահանգման չեն գալիս դիմում են գերմանացի գործընկերներին՝ անելու այնպիսի կրկնակի հետազոտություններ, որոնք «Հիստոջենին» դեռ հասանելի չեն: Որոշ դեպքերում թվայնացվում է պատկերն ու ուղարկվում գերմանացի մասնագետների վերջնական եզրահանգմանը, կամ հյուսվածքային պարաֆինային բլոկներ են ուղարկվում՝ կախված խնդրից:

«Հիստոջեն» կենտրոն պացիենտը գալիս է արդեն որոշակի նախնական ախտորոշմամբ, երբ հիվանդից բջջային կամ հյուսվածքաբանական նյութը վերցված է: Պատասխանները ստանում են սեղմ ժամկետներում՝ 3-4 օրում:

Կենտրոնում 99 տոկոս ճշգրտությամբ ախտորոշվում են ուռուցքային հիվանդությունները, հյուսվածաբանական հետազոտության միջոցով հստակեցվում է՝ ուռուցք կա՞, թե՞ ոչ, իսկ իմունոհիստոքիմիական հետազոտությունը տալիս է տարբերակիչ ախտորոշում՝ բարորակ-չարորակ ուռուցքների տարանջատմամբ: Արգանդի պարանոցի քաղցկեղը կարող են նկատել անգամ ամենանախնական փուլում: Հայաստանում «Հիստոջեն»-ը միակ լաբորատորիան է, որտեղ կատարվում են մանկական ուռուցքային հիվանդությունների տարբերակիչ ախտորոշումներ, թոքի քաղցկեղի ALK մուտացիայի որոշում:

MSI հետազոտությունը ևս Հայաստանում իրականացվում է բացառապես այս կենտրոնում՝իմունոհիստոքիմիականմեթոդով: Հետազոտության շնորհիվ հնարավորություն է տրվում ճշգրիտ ախտորոշել ուռուցքային հիվանդությունը և անհատականացնել հակաուռուցքային թերապիան՝ խուսափելով անարդյունավետ դեղորայքին նշանակումից:

Ախտորոշվում են նաև մեծաթիվ ոչ ուռուցքային հիվանդություններ, մաշկային խնդիրներ: Բացառիկ վերազինման ու մոտեցումների շնորհիվ կենտրոնում կարողանում են նաև պարզել՝ ինչի հետևանք են պարբերաբար վիժումները և անպտղությունը:

Պրոֆեսիոնալիզմ, ավտոմատացված պրոցեսներ, արագ պատասխաններ ու վստահելի որակ. այս սկզբունքներով են շարժվում կենտրոնի մասնագետները համագործակցելով հայաստանյան բազմաթիվ բուժհաստատությունների հետ:

histogen

histogen1

histogen2

histogen3

histogen4

histogen5