Աշոտ Գրիգորյանը պապիկ է դարձել․ փոքրիկին անվանել են Հասմիկ Գաբրիելյանի հիշատակին
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ, դոկտոր Աշոտ Գրիգորյանը պապիկ է դարձել։ Լոնդոնում ծնվել է նրա դստեր առաջնեկը՝ Գաբրիելը։
Աշոտ Գրիգորյանի կնոջ՝ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) փոխնախագահ, հայտնի դաշնակահարուհի Հասմիկ Գաբրիելյանի մահից հետո, ընտանիքը խոր վիշտ էր ապրում։ Նրա մահը կսկիծ էր թողել հարազատների սրտում և ինչ-որ չափով լցրել գորշությամբ։ Փոքրիկի ծնունդը փոքրինչ լույս սփռեց ու գունավորեց գորշությունը։ Նա իր ծննդով բոլորին ապրելու, նորից ստեղծելու և առաջ գնալու հույս ներշնչեց։
Ի սկզբանե որոշվել էր, որ եթե աղջիկ ծնվի՝ անունը կդնեն Հասմիկ՝ տատիկի հիշատակին, սակայն, երբ տղա ծնվեց, հարազատները չշփոթվեցին․ Հասմիկ Գաբրիելյանի ազգանվանը համահունչ՝ փոքրիկին անվանեցին Գաբրիել։
NEWSPRESS.am-ի անձնակազմը՝ հիմնադիր տնօրեն Արիանա Հովսեփյանի գլխավորությամբ, շնորհավորում է Աշոտ Գրիգորյանին ու նրա դստեր ընտանիքին՝ փոքրիկի լույս աշխարհ գալու առթիվ։
Մաղթում ենք անհոգ մանկություն ու առողջություն։ Թող Գաբրիելը լինի իր անվան արժանի կրողն ու իր գործով միշտ վառ պահի հայրենասեր և ազգանվեր տատիկի հիշատակը։