Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն Արսենալ արդեն կայացել է
Վերջին ժամերի ընթացքում ֆուտբոլային աշխարհում քննարկվում է Հենրիխ Մխիթարյանի ու Ալեքսիս Սանչեսի տարնսվերային լուրերը։ Աշխարհահռչակ Sky Spoorts պարբերականը հայտնում է, որ Մանչեսթեր Յունայթեդն ու Արսենալը ժամեր հետո կհայտարարեն Հենրիխի ու Ալեքսիսի փոխանակման մասին լուրը։
Հեղինակավոր պարբերականը նշում է, որ երկու թիմերն էլ ցանկանում են փոխանակումն իրականացնել առանց հավելյալ գումար վճարելու։ Պարբերականը հայտնում է նաև, որ Ալեքսիս Սանչեսն արդեն տվել է իր համաձայնությունը և հիմա ընթանում է Մխիթարյանի տեղափոխության հարցի քննարկումը։
Այս սուպերփոխանակման մասին լուրին անդրադարձել է նաև ֆրանսահայ սպորտային լրագրող Տիբո Վեզիրյանը, ով իր թվիթթերյան էջում նշել է, որ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն Արսենալ արդեն կայացել է։
Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերին ֆուտբոլային աշխարհը քննարկում է Սանչեսի ու Մխիթարյանի տեղափոխության մասին լուրերը։ Անգլիական, իտալական, գերմանական ու ֆրանսիական սպորտային պարբերականները վստահորեն նշում էին, որ այս սուպերփոխանակումը իրականանալու է, քանի որ այն շահավետ է և՛ երկու թիմերի, և՛ երկու ֆուտբոլիստների համար։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։