Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Արարատը վկա, Շուշո՛, մի՛ խոսիր ամբիոնից

Այսօր Ազգային ժողովում ելույթ ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Արվեստագետ, իրեն հիպի որակող երգչուհին ամբիոնի մոտ այդպես էլ չսովորեց լինել ինչպես պատգամավոր: Իր կողմից ստեղծված կերպարից այդպես էլ դուրս չգալով՝ հերթական անգամ մարգարիտներ է շաղ տվել, բայց իմա՞ստը: Ի՞նչ խնդիր լուծեց այս բարոյախրատական, ոչինչ չասող տեքստով՝ դժվար է պատկերացնել, բայց այն, որ ավելի լավ էր չխոսեր, միանշանակ է: Կարող էր, օրինակ, մի օրինագծի համահեղինակ լինել, պաշտոնի «անձնագրին» համապատասխան նաև հանրօգուտ գործով զբաղված կլիներ: Իր ելույթում պատգամավորն ասում է.

««Մի ազգ, մի բանակը» պլակատ չի, կենսակերպ է, Արցախն էլ Հայաստան է ու վերջ, ուրեմն Հայաստան-Արցախը՝ մեր հայրենիքը, մի զինավան է, ու մենք բոլորս այստեղ զինվոր ենք: Մենք՝ հայերս ու բոլորը՝ եզդիները, քրդերը, ասորիները, մալականները, որ Հայաստանում են ապրում՝ բոլորս զինվոր ենք: Մենք ապրել ենք այստեղ, միշտ ենք ապրել, Հայքը փոքրացել է, բայց կա: Մենք կանք ու նույն տեղում ենք՝ Արարատը վկա: Սիրո՞ւմ ես երկիրդ, ուզո՞ւմ ես երկիրդ ոտքի կանգնի, քո ամբիցիաներից ավե՞լ, դրանից շա՞տ ես սիրում երկիրդ, քո հարմարավետությունից, ապահովվածությունից ավե՞լ՝ ուրեմն մի գոռա, այդպես չե՛ն սիրում»:

Տիկին Պետրոսյանը հավանաբար այս նախօրոք պատրաստած տեքստով քննադատության տակ է առնում հասարակության ընդդիմադիր հատվածին: Ընդհանրապես իշխանական մանր կալիբրի պատգամավորների մեջ նստվածք ստացած միտք կա՝ «մի՛ բողոքեք, գործ արե՛ք»:

Այս շաբլոն միտքը ով և ինչպես ցանկանում՝ օգտագործում է, այդպես էլ չհասկանալով՝ ում են ասում, սովորական ժողովրդի՞ն, ովքեր, այո՛, բողոքում են, բայց աշխատավարձից հարկ են տալիս, էլ ի՞նչ կարող են անել պետության համար, եթե ոչ իրենց մասնագիտությամբ աշխատել: Օրինակ՝ փականագործն ի՞նչ պետք է անի պետության համար, որ չի անում, բայց բողոքելու իրավունք, ըստ նրանց, չունի, որովհետև պետության համար Շուշան Պետրոսյանի նման ցուցադրական չի գնում սահման ու Ֆեյսբուքում «Օ՜հ, իմ զինվոր» վերտառությամբ գրառումներ անում:

Մարդը գուցե ոչ այդքան երջանիկ պատահականությամբ ծնվել է Հայաստանում և աշխատում է փականագործ, էլ ի՞նչ անի, Շուշա՛ն, մարդն ապրում է, աշխատում՝ ինչքան քո պես պաշտոնյաներն իրեն հնարավորություն են տալիս, երեխաներ է ունենում և բողոքելու իրավունք չունի՞, ինչո՞ւ:

Ի վերջո, մեր պաշտոնյաները պետք է դուրս գան այդ փակագծերից, որովհետև յուրաքանչյուրն ունի բողոքելու, նաև հրապարակում կանգնել-գոռալու, քննադատելու, հանրային վերահսկողության իրավունք, և դուք չէ, որ պետք է իր խոսքը խեղդեք՝ թույլ չտալով ձեզ քննադատել:

NEWSPRESS.am