Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Շարմազանովը քրիստոնյա է դարձել

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտնի գրառումից հետո կողմ և դեմ արտահայտվողների պակաս չկար, հետո պարզ դարձավ, որ նախարարի գրառման տակ հնարավոր չէ մեկնաբանություն գրել: Ինչևէ:

Դեռևս չեն մարել Վ. Սարգսյանի գրառման արձագանքները:

Փորձել են պարզել նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ 45 հազար դոլար դրամահավաք կազմակերպելու քայլի մասին, որին Շարմազանովը պատասխանել է քրիստոնեական հնազանդությամբ, այն է՝ միավորվեք, քրիստոնեաբար սիրեք զմիմյանս:

Ի դեպ, ՊՆ-ի դրամահավաքի վերաբերյալ իշխանական օղակներից գրառումներում միայն դրական վերաբերմունք է եղել, և որևէ պաշտոնյա չի հարցրել նախարարին, թե ինչո՞ւ հենց ՊՆ-ի միջոցներով չեք կազմակերպում ժամկետային զինծառայող Ալբերտ Դալաքյանի վիրահատությունը (թեկուզև բացառության կարգով), քանի որ ՊՆ-ն դրա համար միջոցներ արդեն ունի՝  դրամահավաքի ձևով հավաքագրված՝ 1000-ական դրամներ է հանգանակում:

Եթե իշխանական օղակներից որևէ մեկին պաշտպանել է պետք, սխալ է, թե ճիշտ է, ընդունելի տարբերակ է առաջարկածը, թե ոչ, բոլորը միահամուռ նետվում են պաշտպանելու իշխանավորականին: Մտայնությունն այն է, որ պետք է պաշտպանի իշխանավորականին՝ անկախ ամեն ինչից` սխալ է, թե ճիշտ է, արդար է, թե անարդար: Չէ՞ որ բումերանգը մի օրը յուրաքանչյուր իշխանավորականի դռանն է չոքելու:

Նույն դիրքերից է վեր ելել նաև Շարմազանովը. նա չի կարող հակառակվել, չի կարող կարծիք հայտնել, չի կարող այլընտրանք առաջարկել, մնացել է քրիստոնեական հեզությունը: Իհարկե, դժվար չէ քրիստոնեական հեզության վրա հույսը դնել, քանի որ Վիգեն Սարգսյանը, ի թիվս այլ աճպարարությունների, այս տարի հանրությանը զարմացրեց՝ մասնակցելով սուրբծննդյան արարողություններին՝ դառնալով Խաչքավոր:

Գուցե այլ երկրներում Պաշտպանության նախարարի նման քայլն այլ կերպ ընդունվեր, սակայն Հայաստանում, երբ հանրությունը սուր է նայում ամեն ինչին, այդ թվում՝ իշխանավորների քայլերին, Վիգեն Սարգսյանի խաչքավորությունը չընդունվեց քրիստոնեական սկզբունքներից ելնելով:

Պարզվում է՝ ոչ միայն Վ. Սարգսյանն է վերադարձել քրիստոնեության գիրկը, այլ նաև Շարմազանովը: Այսպես շարունակվելու պարագայում ՀՀԿ-ականներին սպառնում է համընդհանուր քրիստոնեություն, և, եթե ինչ, չմոռանանք՝ առաջին քրիստոնյան Շարմազանովն է:

Սիրեք միմյանց, օգնեք միմյանց, աջակցեք միմյանց. մոտավորապես ասել է Շարմազանովը: Իսկական սեր և հավատ, նվիրվածություն և բարեգթություն մարդկության և Բարձրյալի հանդեպ: Իսկ ոչ ոք չէր հավատում, որ Շարմազանովը մի օր հեզաճկուն քրիստոնյա է դառնալու, սակայն այդ օրը եկավ՝ Վիգեն Սարգսյանի խաչքավորությամբ:

NEWSPRESS.am