Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Պետությունն աղքատ է, հասարակությունը՝ պասիվ, բիզնեսմենը՝ սրիկա

Ժամկետային զինծառայող Ալբերտ Դալաքյանին հրազենային վիրավորում հասցնելու համար Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանին: Հարկ է նկատել սակայն, որ վերջինս ազատության մեջ է․ ավելին՝ նա շարունակում է աշխատել։ Լեյտենանտը նաև մինչ օրս չի այցելել տղային, առավել ևս նրա բուժման համար ինչ-որ չափով ֆինանսական փոխհատուցում ևս չի առաջարկել։

Պետությունն էլ իր հերթին չի կարողանում փոխհատուցել տղայի բուժման ծախսերն արտերկրում, փոխարենը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդես է եկել հասարակական նախաձեռնությամբ՝ ֆեյսբուքյան իր էջում հայտարարելով դրամահավաք` բուժման համար։

Թեմայի շուրջ NEWSPRESS.am–ը զրուցեց  հայ հետախույզ, ազատամարտիկ, հասարակական և ռազմական գործիչ Վովա Վարդանովի հետ։

-Պարո՛ն Վարդանով, ինչպե՞ս եք գնահատում բանակում տիրող իրավիճակը՝ հաշվի առնելով, որ թիկունքում զինվորներ են վիրավորվում։ Այդպիսի դեպքերից մեկն էլ վերջերս աղմուկ հանած, ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Դալաքյանի՝ իր իսկ սպայի կողմից հրազենային վիրավորում ստանալու դեպքն է: 

-Քանի՞ հանցանք է տեղի ունեցել բանակում անցած տարի՝ թե՛ թիկունքում, թե՛ թշնամու կողմից, ինչքան հիշում եմ, միասին՝ 56, իսկ քանի՞ հանցանք է եղել Հայաստանում մահաբեր ավարտով, քանի՞ մարդ է ավտովթարից մահացել, երբ գերազանցում են արագությունը, երբ կտրուկ մեկը մյուսի դեմ է դուրս գալիս՝ արհամարհելով մյուսի նեկայությունը։ Ես արդեն 20 տարի բանակում չեմ, բայց զարմանում եմ, երբ ժողովուրդը մոռանում է, որ բանակը հասարակության անբաժանելի մասն է։ Մեր շրջապատի մարդիկ ինչքան չարացած են քաղաքացիական կյանքում, նույնչափ էլ այդ չարությունը դրսևորվում է բանակում։ Տղամարդկային կոլեկտիվը թե՛ հանգստյան տանը, թե՛ բանակում, թե՛ բերդում՝ ամեն տեղ նույնն է։

Սա նշանակում է՝ ինքնահաստատումն ամեն տեղ կա, իսկ բանակն այն վայրն է, որտեղ քիչ թե շատ այդ հարցն ավելի կարգավորված է։

-Այսինքն՝ բանակը նույնացնո՞ւմ եք քաղաքացիական կյանքի հետ։

-Երևույթներ լինում են, երբ հայը հայի վրա կրակում է, երբ որ տխմար հայը, վատ դաստիարակված իր կողքինի մեջ չի տեսնում իր հալալ եղբորը։ Եթե նման տխմար դաստիարակություն ստացած հայը, տխմարաբար իր հարազատի վրա կրակում է, ապա դա մեր չարացած հասարակություն ունենալու սարսափելի վատ հետևանքն է։ Ու կապ չունի՝ դա բանակում է, թե մեկ այլ միջավայրում։

-Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է դրամահավաքության մասին՝ արտերկրում տղայի բուժման ծախսերը հոգալու համար։ Ինչպե՞ս եք վերաբերում դրան։

-Ես դրան կոնկրետ ծանոթ չեմ, բայց գիտեմ, որ մեր կանոնակարգով, երբ որ բուժման մեթեդները չեն բավարարում՝ զինվորին ուղարկում են արտասահման բուժվելու։

Թերևս դրամահավաքն արվում է այն պատճառով, որ այդ զինվորի բուժումը կամ իր պայմանները չեն բավարարում բուժման ծախսերը հոգալու համար։ Այսինքն՝ պետությունը պարտավոր չէ նման դեպքում նրա բուժման ծախսերն ապահովել դրսում։ Բայց, հաշվի առնելով մարդկային գործոնը և այն չարաբաստիկ վիրավորումը, թե ինչպես է այն տեղի ունեցել, երևի դրա պատճառով Պաշտպանության նախարարը որոշել է հասարակական գործունեություն ծավալել։

-Կարծում եք՝ ճի՞շտ է, որ պետական աջակցություն ցուցաբերելու փոխարեն, նախարարը հանդես է գալիս հասարակական նախաձեռնութամբ և անձամբ է զբաղվում դրամահավաքությամբ։

-Ցանկացած հասարակական նախաձեռնություն փորձում է լրացնել այն բաց հատվածները, որոնցով պետությունն այս կամ այն պատճառով չի զբաղվում։ Հիմա նման մի նախաձեռնություն էլ անում է նախարարը․ դրամահավաք է կազմակերպել երևի այն բանի համար, որ նման դեպքերում պետությունը իր վրա չի վերցնում այդ պարտավորությունը։

Ես Վիգեն Սարգսյանի հետ ծանոթ չեմ, ոչ մի անգամ ձեռքով բարևած չկամ, ես նրան մի անգամ վերջին շարքից նստած ԱԺ լսումների ժամանակ եմ տեսել՝ ամբիոնի մոտ։ Բայց ես տեսնում եմ, որ այս մարդն ուզում է գործ անել։ Երբ նա ուզում է անել ավելի շատ, քան նախորդները, ինչո՞ւ են նրան փորձում վատաբանել։ Ես զարմանում եմ։

-Իսկ ավելի ճիշտ չէ՞ր լինի մինչ այս սպառազինության համար նախատեսված, բայց գրպանված գումարները վերադարձվեր, կամ նախարարությունն իրեն զրկեր որևէ ճոխությունից ու գումարներն ուղղեր բանակին ու զինվորին։

– Նախորդ նախարարի սխալները պետք չէ վերագրել գործող նախարարին։ Նախորդների՛ն նայեք, բոլոր չարաշահումներն ու ֆինանսների վատնումները Վիգեն Սարգսյանի ժամանակ չեն եղել, ուրեմն ինչո՞ւ մեղադրենք նրան մի բանի մեջ, որն ինքը չի արել։ Բյուջեի վատնումներ չեն եղել, ինչ եղել է, իր օրոք չի եղել, ինքն էլ հենց դրա դեմ է փորձում պայքարել։ Նա իսկապես փորձում է կրճատել ծախսերը, բայց մեկ է՝ բյուջեն չի հերիքում, քանի որ մենք մի քիչ աղքատ երկրում ենք ապրում։ Նրան իրականում պետք է սատարել, ո՛չ թե քարկոծել։

Միայն պետք է հույս ունենանք, որ այն, ինչ նա անում է, ապրիլյան դեպքերը չեն կրկնվի, իսկ եթե նույնիսկ կրկնվեն, ապա լինեն իրո՛ք հաղթական մեր համար։

-Պարո՛ն Վարդանով, այնուամենայնիվ, հասարակությունը կարծես մեծ հույսեր չի կապում՝ հաշվի առնելով Վիգեն Սարգսյանի դրամահավաքության հետ կապված արձագանքները: Իսկ ընդդիմադիր քաղաքական որոշ գործիչներ էլ կարծում են, որ նա իր նշանակման օրվանից գումարներ է հավաքում, ինչը, միանշանակ, Պաշտպանության նախարարի գործառույթ չէ։

-Ես ո՛չ իշխանամետ եմ, ո՛չ էլ ընդդիմություն և թքած ունեմ քաղաքական խաղերի վրա։ Այդ ամեն ինչին էլ նայում եմ ինչպես երեխաների խաղին՝ սխալներ փնտրելով, բայց երբ երկրի համար վտանգավոր բաներ են տեղի ունենում, դա ինձ զայրացնում է։

Այս նախաձեռնությունը նրա պարտականությունների մեջ չի էլ մտնում, ու վատ չի, որ հասարակական նախաձեռնություն է ծավալել․ վատն այն է, որ պետությունն աղքատ է, վատն այն է, որ հասարակությունը պասիվ է, բիզնեսմենները՝ սրիկա, աշխատողները՝ սրիկա՝ թաքցնում են, հարկեր չեն մուծում, և այդ ամենը բերում է նրան, որ մեր բյուջեն նորմալ չի լցվում, արդյունքում պետությունն ավելի ու ավելի է գները բարձրացնում, որ հարկերը մուծողներից մի քիչ ավելի շատ վերցնի, որ էն մյուսների չմուծած գումարները չերևան․ արդյունքում ոչ մի բան չի հերիքում։ Էս մարդն էլ փորձում է հասարակական նախաձեռնություն ծավելել, որ զինվորի բուժման ծախսերը հոգա։

Եթե չենք օգնում, գոնե չխանգարենք։

Զրուցեց Արմինե Մկրտումյանը