Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

«Բոշա՞», թե՞ «ցիգան». Բայց դե մեր ժողովուրդը բարեկիրթ է, այնպես չէ՞

Դրամահավա՞քն է անկեղծ կատեգորիա, թե՞ բոշայությունը. այս է խնդիրը:

Բարեգործությո՞ւն է 1 մլն աղքատ ունեցող երկրում կրկին դրամ հավաքել, թե՞ այնուամենայնիվ բոշայություն է ունենալ գումարները, սակայն ձեռքը մեկնել չոր աշխատավարձով ապրողների գրպանը:

Բանակը մեր ժողովրդի ցավոտ կողմն է, յուրաքանչյուր զինվորի համար գումար անգամ ընտանիքը չի խնայում: Վիգեն Սարգսյանի կողմից վիրավոր զինծառայող Ալբերտ Դալաքյանի վիրահատության համար դրամահավաքը բուռն քննարկումների տեղիք տվեց:

Այստեղ խնդիրն այն չէ, որ ՊՆ-ում գումարներ կան օրենքով սահմանված այս կամ այն առանձին դեպքի համար, զինվորին վիրահատել է պետք, սակայն ՊՆ-ն կառչել է օրենքի տառից և թվից: Պատկերացնո՞ւմ եք, եթե իրավապահ մարմինները սկսեն ՊՆ-ի ներկայացրած թվից ու օրենքի տառից կախվել…

Մարդիկ ուղղակի վստահություն չունեն, որ այն 1000 դրամները, որոնք հավաքվում են հիմնադրամում, ծառայում են բուն նպատակին, գոնե մի մասը:

Եվ դրա համար հենց ՊՆ-ն քանիցս առիթներ տվել է, երբ ապրիլյան պատերազմի ժամանակ պարզվեց, որ «ամեն ինչ բանակի համար» լոզունգը միայն ժողովրդի համար է, բանակում բենզինը քիչ է, զենքը 80-ականների է, մինչև այժմ քննարկվում է զինվորների սննդի, հագուստի խնդիրը:

Նման անվստահության համար երկիրը դառը փորձություն է անցել:

Հիշում ենք «Մարտիկ» հիմնադրամը, որը նախատեսված էր զինծառայողներին աջակցելու համար, սակայն մինչև այժմ պարզ չէ, թե ինչ եղան հիմնադրամի գումարները:

Սեդրակ Սեդրակյանը, զբաղեցնելով Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետի պաշտոնը և լինելով քաղծառայող՝ տարիներ շարունակ զբաղեցրել է նաև «Մարտիկ» հիմնադրամի տնօրենի պաշտոնը, ինչը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի խախտում էր։ Թեև նա ազատվեց աշխատանքից, սակայն ոչ ոք պատասխան չտվեց, թե ինչու էր նա տարիներ շարունակ երկու պաշտոն ունեցել՝ անօրինական, և, ի վերջո, ի՞նչ եղան հիմնադրամի գումարները:

Ի դեպ, հիմնադրամի նախագահ Արթուր Աղաբեկյանը, ում Անահիտ Բախշյանը ոչ մեկ անգամ մեղադրել է գումարների անհետացման մեջ, Բակո Սահակյանի կողմից Արցախի հերոս կոչմանն է արժանացել, սակայն հիմնադրամի գումարների ճակատագիրը դրանից չփոխվեց:

Ի դեպ, չմոռանանք, որ հիմնադրամի գումարները հավաքվել են նաև դրամահավաքի միջոցով:

Մեկ հատված «Մարտիկ» հիմնադրամի հաշվետվությունից. հիմնադրամը 2015-ին ծախսել է 81 473 116 դրամ, որից իրականացրած ծրագրերին հատկացվել է 58 575 732-ը, սակայն չի բացահայտում, թե ինչ է արվել: Իրականացվել է կազմակերպչական, կրթական, բարեգործական, քարոզչական և այլ ծրագրերի աջակցության համար. այն է՝ ոչ մի խոսք զինծառայողների աջակցության, միայն այնպիսի ծրագրեր են, որտեղից փողի արտահոսքն ապահովված է:

Կարելի՞ էր Ալբերտ Դալաքյանին վիրահատել ՊՆ հիմնադրամի միջոցներով, իհարկե, բացառության կարգով, սակայն ոչ՝ դրամահավաք և հետո Վիգեն Սարգսյանը դժգոհում է, որ իրեն «բոշա» են անվանել:

Ի դեպ, «բոշայի» հոմանիշը «ցիգանն» է. բայց դե մեր ժողովուրդը բարեկիրթ է, էլի…

NEWSPRESS.am