Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

«Նախագահ ջան, ես լինեմ էլի նախագահ». Ծառուկյանի խնդրանքը

Ամենայն հավանականությամբ, մարտի 2-ին խորհրդարանում տեղի կունենա ՀՀ նախագահի ընտրությունը:

Մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն ՀՀ նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկումները կսկսի մեկնարկած շաբաթվա ընթացքում: Նախագահի հավանական թեկնածուների անուններ շատ շրջանառվեցին մամուլում՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյան, նույնիսկ՝ Արթուր Բաղդասարյան:

Շատ է խոսվում այն մասին նաև, որ նախագահի ամենահավանական թեկնածուն ներկայիս ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը կարող է լինել, քանի որ, ըստ ՀՀԿ-ի չափանիշների, ՀՀ ապագա նախագահի թեկնածուն պետք է լինի հեղինակավոր անձ, ունենա Սփյուռքում ազդեցություն, լինի անկուսակցական։

Այս բոլոր չափանիշներին ինչ-որ տեղ համապատասխանում է Նալբանդյանն այն առումով, որ դիվանագիտական կորպուսում աշխատելու տարիներին հասցրել է ամուր կապեր ձեռք բերել, հեղինակությունը լուծելի խնդիր է՝ մամուլի միջոցով, նաև անկուսակցական է:

Թեև չափանիշներին չի համապատասխանում, սակայն պաշտոնի համար գլուխ է կոտրում «Ծառուկյան» դաշինքի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այս հարցով նա մի քանի անգամ արդեն հասցրել է լինել Սարգսյանի մոտ՝ «Նախագահ ջան, ես լինեմ էլի նախագահ» խնդրանքով, սակայն Սարգսյանն իրեն հատուկ դիվանագիտական ոճով մերժել է. «Կապրենք, կտեսնենք, Գագի՛կ ջան»:

Հարցը հասել է մինչև ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանին՝ «Կալուգայի Սամոյին», ով տարբեր հարցերում Սարգսյանի մոտ միջնորդել է Գագիկ Ծառուկյանի կաշին փրկելու նվիրական գործում, սակայն այս հարցում Կարապետյանը ևս մերժողական պատասխան է տվել Ծառուկյանին:

Հիշեցնենք, նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահին ընտրելու է ընտրիչների ժողովը, որ կազմված է ԱԺ պատգամավորներից և պատգամավորների թվին հավասար ՏԻՄ ներկայացուցիչներից: Այսինքն՝ եթե Սարգսյանը որոշի, որ ՀՀ հաջորդ նախագահը պետք է լինի, օրինակ, Ծառուկյանը, իշխող ՀՀԿ-ն այդ որոշումը կյանքի կկոչի: Մնաց Նախագահը անսա Ծառուկյանի՝ «Նախագահ ջան, ես լինեմ էլի նախագահ» խնդրանքին:

NEWSPRESS.am