Նոր IPad Pro-ն` վարդագույն և դեղին ոսկուց
Մեծ Բրիտանիայի Goldgenie ընկերությունը, որը մասնագիտացած Է սմարթֆոնների և շարժական սարքերի արտաքին ձևավորման բնագավառում, ներկայացրել Է նոր IPad Pro-ի դիզայնի մի քանի տարբերակ, որոնք պատրաստված են երեք տարբերակով՝ պլատինից, ինչպես նաև վարդագույն և դեղին ոսկուց:
Արդեն կարելի Է սարքի կանխապատվեր ձևակերպել: Գները տատանվում են 1,4 հազարից մինչև 2,7 հազար դոլար: Առցանց խանութներում IPad Pro-ն կհայտնվի նոյեմբերի 11-ից: