Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Երբ ղեկավարները շարժվում են անձնական «պրինցիպներով»՝ մարդիկ իրենց խնդիրները գրում են փողոցի սառած կոյուղաջրերին (լուսանկարներ)

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ճակատագիրը 2017 թ. հոկտեմբերի 2-ից հետո Ազգային ժողովի այլևս նախկին պատգամավոր Արթուր Ստեփանյանն է տնօրինում։

Թե ինչպես է նրա ձեռքն անցել ղեկավարի այս պաշտոնը՝ իր պատմությունն ունի։

Մամուլում շրջանառվող որոշ լուրերի համաձայն՝ վարչական շրջանի նախկին ղեկավարն ընտրությունների ժամանակ սատարել է Միհրան Պողոսյանին, ինչը դուր չի եկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ում աներձագը ևս այդ ընտրատարածքում էր։ Ուստի նա «վախն ու կասկածը» իր մեջից հանելու համար՝ հեռացրել է վարչական շրջանի ղեկավարին։ Բայց քանի որ այս երևույթը, նույն աղբյուրների համաձայն, բարկացրել է Միհրան Պողոսյանին, ուստի նա դիմել է անմիջապես Սերժ Սարգսյանի միջնորդությանը՝ «իր մարդուն» այդ պաշտոնում նշանակելու համար․ տվյալ դեպքում՝ Արթուր Ստեփանյանին՝ Չախկալ Արթուր մականունով։ Նա ժամանակին աշխատել է «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ում։

Ինչու հիմա հիշեցինք այս պատմությունը․ թե ով է ում «պրինցիպ» արել, ով է ումից վրեժ լուծել՝ մեղքն իրենց վիզը, բայց այստեղ խնդիրն այն է, որ այս աթոռապտույտն ու այդ պտույտի ժամանակ աթոռ ճանկելը մի տեսակ ինքնանպատակ է դարձել, իսկ ժողովրդի հերն էլ՝ անիծած։

Մեծ հաշվով՝ հասարակությունը թքած ունի, թե աթոռին նստածը Մարգարյանի աներձագն է, քավորն ու սանիկը, թե՞, ասենք, Պողոսյանի ընկերն ու բարեկամը, նրանց համար կարևորը, որ լուծի բնակչության հետ կապված բոլոր խնդիրները՝ ո՛չ թե միայն իր մասին մտածի ու իր տակը «դիզի»։

Ի՞նչ ենք ուզում ասել՝ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանը վերջին տասնամյակում արդեն որերորդ ղեկավարին է փոխում, իսկ խնդիրները նույնն են, տեղաշարժ չկա։

Oրինակ՝ տասնմեկ տարի շարունակ, ու հնարավոր է մի քիչ ավելի շատ, Թբիլիսյան խղճուղուց բարձրացող Ծարավ աղբյուր փողոցն ամխիթար վիճակում է։ Ու այստեղ ոչ թե խնդիր է քանդված փողոցը, որը երբեք չի բարեկարգվում, այլ նաև կոյուղագծերը։

janaparch asfalt saruycjanaparch asfalt saruyc1janaparch asfalt1janaparch asfalt2

Քանաքեռում մաշված կոյուղագծերից կեղտաջրերի արտահոսքի պակաս չկա։ Ամբողջ փողոցով հոսում են կեղտաջրերը։ Տարվա բոլոր եղանակներին նույն պատկերն է։ Ձմռան ժամանակ այդ կոյուղաջուրը սառչում է, ու հոտը նվազում, փոխարենը «կոյուղաջրե սահադաշտն» անպակաս է։

Հարկ ենք համարում շեշտել՝ այս և սրա նման շատ ուրիշ խնդիրներ նոր չեն, սակայն անընդհատ փոխվող ղեկավարներից մինչ օրս ոչ ոք դրանց ուշադրություն չի դարձրել։

Ու հետո էլ ասում են, թե մարդիկ անտարբեր են դարձել․ այս ֆոնին դա տրամաբանական է, քանի որ մեկը մյուսին «պրինցիպ» է ընկնում, այն մեկն էլ մեկ ուրիշից վրեժխնդիր լինում․․․ մի խոսքով՝ ժողովրդի շահերից չբխող տարբեր պատճառներով, միևնույն ժամանակ այդ ժողովրդին օգտագործելով՝ բոլորը «գլխապատառ» մտնում են մրցավազքի մեջ, որի նպատակն աթոռին ու միայն աթոռին հասնելն է։

Ու երբ ղեկավարները շարժվում են անձնական «պրինցիպներով», մարդիկ իրենց խնդիրները գրում են փողոցի սառած կոյուղաջրերին։

NEWSPRESS.am