Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Արա Բաբլոյանը հյուրընկալել է ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին

Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հյուրընկալել էր խորհրդարանում հավատարմագրված հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների, ոլորտի պատասխանատուների: Տոնական ընդունելության մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահը հադես է եկել ելույթով: Դիմելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը մասնավորապես նշել է.

«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ազգային ժողովի աշխատակազմի, ԱԺ խորհրդի անդամների և իմ անունից շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ: Ցանկանում եմ, որ 2018 թվականը ձեր և ձեր հարազատների համար լինի առողջության, խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի: Ես միշտ էլ բարձր եմ գնահատել լրագրողների աշխատանքը, անկախ նրանից, թե ով ինչպիսի դիրքորոշում կամ վերաբերմունք ունի այս կամ այն հարցի վերաբերյալ: Կարծում եմ, որ մարդկանց միջև փոխադարձ հարգանքը չպետք է կախված լինի տեսակետների կամ քաղաքական հայացքների տարբերությունից: Անկեղծորեն ասեմ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, որպես Ազգային ժողովի նախագահ՝ հաճելի է եղել ձեզ հետ աշխատել և նույնիսկ ուսանելի: Ձեր արհեստավարժությունն ու անաչառությունը մեծ ազդեցություն ունեն մեզ շրջապատող իրականության օբյեկտիվ և ամբողջական ընկալման հարցում: Բոլորիդ մաղթում եմ, որ ձեզ մշտապես ուղղորդեն ճշմարտությունը, սերը և լավատեսությունը»:

Շնորհավորական իր խոսքում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը լրատվամիջոցների ներկայացուցչներին մաղթել է առողջություն, բարեկեցություն և բեղմնավոր աշխատանք: Անդրադառնալով խորհրդարանական իրադարձությունների լուսաբանմանը՝ Արա Սաղաթելյանը ներկայացրել է այն նախաձեռնությունները, որոնց իրականացմամբ աշխատակազմն առավել բարենպաստ միջավայր կապահովվի օրենսդիր մարմնում լրագրողների արդյունավետ գործունեության համար: Կարդիականացվեն տեխնիկական համակարգերը, միջազգային գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն կյանքի կկոչվեն մի շարք ծրագրեր: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները հնարավորություն կունենան համագործակցելու և փորձի փոխանակում իրականացնելու արտերկրի, մասնավորապես Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի մասնագետների հետ: Արա Սաղաթելյանը հավաստիացրել է, որ աշխատակազմի կողմից ամեն ինչ արվելու է նոր դերակատարություն ստանձնած խորհրդարանի գործունեության թափանցիկությունն ապահովելու համար:

Խորհրդարանում ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ տոնական ընդունելությանը պարգևատրվել են մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ազգային ժողովի գործունեությունն օբյեկտիվ լուսաբանելու համար ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով պարգևատրվել են «Արմենպրես» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Նարինե Նազարյանը, «Այսօր էյ էմ» լրատվական կայքի լրագրող Վարդուհի Ստեփանյանը, Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության լրագրող Նազելի Էլբակյանը, «Ասեկոսե էյ էմ» լրատվական կայքի լրագրող Արման Խարազանյանը:

ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով՝ անվանական ժամացույցով պարգևատրվել են «Հայմեդիա» լրատվական կայքի լրագրող Սևակ Վարդումյանը, «Վեստի էյ էմ» լրատվական կայքի լրագրող Դուսյա Ղազարյանը, «Ինտերֆաքս» լրատվական գործակալության Հայաստանում թղթակից Հովհաննես Քոսյանը, «Նյուզ էյ էմ» լրատվական վերլուծական գործակալության համակարգող Արտակ Եղիազարյանը, «Արմինֆո» լրատվական գործակալության լրագրող Անի Մշեցյանը, «Ֆակտոր էյ էմ» տեղեկատվական կենտրոնի լրագրող Շողիկ Գալստյանը: