Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Հղի կինը, սգվոր մայրն ու կնքահայրը. «Ճվճվ»-ների «թատրոնը» նոր հերոսներ ունի

Երկու ոստիկանի մահն ու «Ճվճվ Արոյի» որդիների ձերբակալությունը բացեց որոշ փակագծեր ու ջրի երես հանեց շատ քողարկված խնդիրներ։

Խաչմերուկում մեքենաների բախմամբ՝ «բախվեցին» նաև ՀՀ Քննչական կոմիտեի, գազպրոմյան կլանի և քրեական աշխարհի շահերը:

Քննչական կոմիտեն այժմ արդեն կառչել է օրենքի տարրերից ու սողանքներ է փնտրում, նոր սցենարներ մշակում՝ «Ճվճվ»-ներին փրկելու համար։

Կոմիտեն «ցնցումների» մեջ ընկավ հատկապես այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Վարդանյան եղբայրները ոստիկանության կողմից տարբեր պատճառներով բերման են ենթարկվել, հարուցվել է քրեական գործ, բայց երբ այդ գործը փոխանցվել է Քննչականին, հանցանք գործած երիտասարդներն անմիջապես ստորագրությամբ ազատ են արձակվել։

Այսինքն՝ ստացվում է, որ երևի «կեղտը Քննչականի տակ է», քանի որ Քննչականի նախագահ Աղվան Հովսեփյանը, ով, ի դեպ, նախագահի կողմից ստացել է ևս մեկ տարվա պաշտոնավարման իրավունք, ազատելով տղաներին՝ արջի ծառայություն է մատուցել գազպրոմյան կլանին ու քրեական հեղինակություններին։ Իսկ քանի որ «արջն իր ահից է գոռում», ուստի Քննչականն էլ սկսել է արդարանալ, թե իբր ոստիկանությունն ապատեղեկատվություն է տարածել։ Մինչդեռ այդ մասին ոստիկանությունը միայն այս պահին չէ, որ բարձրաձայնում է։

Որոշ տեղեկությունների համաձայն էլ՝ պարզվում է նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնի պետ Տիգրան Սպարտակի Թամամյանի հայրն աշխատում է «Ճվճվ Արոյի» տղաների պապի՝ Նիկոլայ Գաբրիելյանի մոտ, այսինքն՝ «Տրանս-Գազ» ՍՊԸ-ում։

Թե որքանո՞վ կարող է Քննչականի պետի հայրն ազդել իր որդու որոշումների վրա և ի՞նչ ճանապարհով է այդ նույն պետի հայրը հայտնվել «Գազի Կոլյայի» աշխատակազմում, դեռ հասկանալ է հարկավոր։ Սակայն ակնհայտ է, որ օղակը սեղմվում է հիմնականում «Տրանս-Գազ»-ի ու Քննչական կոմիտեի շուրջ։

Այս օղակի «գազավիկներից» վարչապետ Կարեն Կարապետյանն էլ, իբր հայտարարել է, թե «մեղավորներին պետք է պատժել»։ Հաշվի առնելով որոշ հանգամանքներ՝ կարելի է գալ եզրակացության, որ կա՛մ Կարեն Կարապետյանն, այնուամենայնիվ, նման հայտարարություն չի արել, կա՛մ նա մեղավոր ասելով՝ նկատի չի ունեցել ՃվՃվ-ներին։

Քանի որ «Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝

«Ճվճվ Արոյի կալանավորված որդիներ Սարգիս և Սերժ Վարդանյանները և վարչապետ Կարեն Կարապետյանը կապված են խաչով և եկեղեցով: Վարչապետ Կարապետյանը Վարդանյան եղբայրների կնքահայրն է»:

Սա, իհարկե, «Կնքահայր» ֆիլմի հետ կապ չունի, բայց որպես կնքահայր՝ վարչապետն ուղղակի պարտավոր է իր սանիկներին նեղ պահին օգնության հասնել։ Իսկ վարչապետի խորհրդական Մհեր Տերտերյանն էլ  արդեն հայտնել է իրենց դիրքորոշումը, որը մոտավորապես արտահայտում է հետևյալ միտքը, որ մեղավոր են եղել զոհված ոստիկանները:

mher terteryan

Ու մինչ «գազավիկները դրայվով գազ են տալիս» ու Քննչականի հետ «սպայկա» եղած փորձում ազատազրկման ճիրաններից փրկել Սաքուլիկին՝ «փրկարարների» օղակին կցվում է նաև երրորդ կողմը՝ քրեական աշխարհը։

Ասում են՝ այստեղ հարցը միայն այն չէ, որ «Ճվճվ Արոն» հանդիսանում էր քրեական հեղինակություն, այլ այն, որ Սաքուլիկը ոստիկանների մահվան առիթ է դարձել, և որոշ լուրերի համաձայն, քրեական աշխարհն արդեն իսկ «լուր» է ուղարկել համապատասխան «օբյեկտներին», որ տղերքին «հերոսի» նման ընդունեն։ Այս ֆոնին տղաներին նեղացնել, նշանակում է՝ հարվածն ուղղել քրեական աշխարհին, ինչը Քննչական կոմիտեի շահերից չի բխում։

Ու իբր այս ամենը քիչ էր, գազա-քրեա-քննչական հողմապտույտի մեջ նոր դեմքեր են հայտնվել։

Չորրորդ կողմը՝ Սաքուլիկի հղի կինն է ու սթրեսի մեջ գտնվող մայրը։ Նրանք, սցենարի համաձայն, հավանաբար ներկայացման մեջ ներգրավվել են՝ հասարակության զգացմունքների վրա խաղալու և խղճմտանք առաջացնելու համար։

Սարգիսի կինը՝ Ռաֆայելան, պնդում է, որ այդ օրն ամուսինը իր մոտ է եղել՝ հիվանդանոցում։ Նա իր առաջնեկին է սպասում։ Իբր խնդրել է ամուսնուց, որ շտապ տուն գնա և իր համար անհրաժեշտ ինչ-որ բան բերի։ Եվ, փաստորեն, «հնազանդ» ամուսինը շտապելիս է եղել տուն՝ այդ իրը բերելու։ Թե կոնկրետ ինչ՝ Ռաֆայելան չի մանրամասնում։ Նա, հավանաբար, իրականում գիտակցում է, որ չկա մի այնպիսի անհրաժեշտ իր, որի համար հարկ լիներ լույսի արագությամբ սլանալ տուն՝ ճանապարհին ամեն ինչ տակնուվրա անելով ու մարդկանց կյանքեր խլելով։

Ու թեև խոսակցություններ կան նաև, որ Սարգիսն ալկոհոլի ազդեցության տակ է եղել, սակայն Ռաֆայելային, հավանաբար, հանձնարարվել է պնդել, որ ամուսինն իր մոտ է եղել ու չի խմել։

Ինչ վերաբերում է Սարգիսի մորը՝ Նարինեին, ապա նա դեռևս երկրորդական դերերում է․ չի շփվում ոչ ոքի հետ՝ սթրեսի մեջ է։ Այստեղ չի քննարկվում այն, որ եթե տիկինը ժամանակին լավ դաստիարակեր իր տղաներին՝ այսօր սթրեսի մեջ չէր լինի։

Մի խոսքով՝ այս ներկայացման մեջ ո՛չ ցինիզմի պակաս կա, ո՛չ էլ դերերի։

Իհարկե, վատ չէ մտածված, սակայն ոչ սթափ ուղեղով սցենար մշակողը հաշվի չի առել, որ եթե Սաքուլիկ-Սերժուլիկի մայրը սթրեսի մեջ է, ապա մահացած երիտասարդ ոստիկանների ծնողներն ու նորահարսերը սգի մեջ են՝ ժամանակաին չշղթայվելու փոխարեն ազատության մեջ թափառող Սարգիսի պատճառով։

Ամեն ինչից երևում է, որ «սպայկան» իսկապես ցայտոտնի մեջ է և ելքեր է փնտրում՝ մեղադրանքը մեղմելու համար։

Իսկ եթե դա այդպես չէ, ապա ինչո՞ւ էր այս կառույցը հապաղել կրտսեր Վարդանյանի ձերբակալության հարցում, երբ հաղորդումը ստացվել էր դեռ ամիսներ առաջ, և արձագանքեց միայն Սաքուլիկի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ լրատվամիջոցներն ու հանրությունն ակտիվ ու ագրեսիվ սկսեցին քննարկել ու մեկնաբանություններ հնչեցնել սոցցանցերում։

Եթե դա այդպես չէ, ապա ինչո՞ւ էր մինչ այսօր Քննչական կոմիտեն մատների արանքով նայում տղաների կամայականություններին ու խուլիգանություններին։

Եթե դա այդպես չէ, ապա ինչո՞ւ դաշտ նետվեց ուղղորդված լուրերի արտահոսք, թե ոստիկանական մեքենան անցել է կարմիր լույսի տակով և չի զիջել նույնիսկ հետիոտնին, ու տղան այնքան էլ մեղավոր չէ։

Եթե դա այդպես չէ, ապա ինչո՞ւ է Քննչականն իր անհեթեթ հայտարարություններով կառչում փրփուրներից, տառ ու ստորակետից՝ հանցագործ տղաների օգտին օրենքն աշխատեցնելու համար՝ հակասելով անգամ ինքն իր նախնական հայտարարություններին։

Եվ ի՞նչ է նշանակում՝ «Երթևեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ մահվան է հանգեցրել»։ Մահերի, պարոնա՛յք, մահերի:

ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը):

Սաքոն անմեղ է, արդարադատությունն է մեղավոր, ու այս պարագայում երևի հարկավոր է ո՛չ թե Սարգիսին ազատազրկել, այլ անարդար արդարադատությանն իրեն ծնող, սնող ու կրողներիի հետ ուղարկել գրողի ծոցը, որտեղից նա չի վերադառնա և նոր սաքուլիկներ ու սերժուլիկներ չի ծնի։

Արմինե Մկրտումյան