«Նախագահի պաշտոնում կներկայացնեք մի թեկնածուի, ով կունենա շատ լուրջ կենսագրություն և բարձր հեղինակություն»․ Շարմազանով
Մինչև ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրումը ԱԺ-ն պետք է ընտրի Բարձրագույն դատական խորհրդի հինգ ներկայացուցչի:
Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ հանդիպմանն, ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«ՀՀԿ-ն դեռևս ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրման պաշտոնական քննարկում չի սկսել, նախաքննարկման փուլում ենք»,-նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթվանից արդեն հավանաբար այդ քննարկումները կսկսվեն։
«Ամեն ինչ իր ժամանակին կքննարկենք, կհայտարարենք։ Նախագահի պաշտոնում կներկայացնեք մի թեկնածուի, ով կունենա շատ լուրջ կենսագրություն և բարձր հեղինակություն»,-ասաց նա:
Արձագանքելով Գագիկ Հարությունյանի՝ նախագահ դառնալու ցանկության մասին դիտարկմանը՝ Շարմազանովը նշեց, որ Գագիկ Հարությունյանը հերքել է, որ ինքը ցանկանում է դառնալ ՀՀ նախագահ.
«Մենք հարգում ենք նրա կարծիքն ու որոշումը»։