Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Արմեն Բիլյանի` հացադուլ հայտարարելու և իրեն «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու պահանջը հիմնազուրկ է. ՔԿՎ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանի՝ հացադուլ հայտարարելու և իրեն «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու պահանջը հիմնազուրկ է: Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժինը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«2017թ. դեկտեմբերի 21-ին քրեակատարողական վարչությանն ուղղված իր դիմումի մեջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արմեն Բիլյանի պաշտպան Ա. Ֆանյանը մասնավորապես նշել է, որ իր պաշտպանյալը 20.12.2017թվականից գտնվում է հացադուլի մեջ` պահանջելով իրեն տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ և միջոցներ ձեռնարկել պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ` հավելելով, որ բազմաթիվ անգամներ դիմումներ է հասցեագրել` կապված իր պաշտպանյալի առողջական վիճակի դինամիկ վատթարացման և նրան անհետաձգելի բուժօգնություն տրամադրելու անհրաժեշտության հետ:

Նույնը Ա. Բիլյանի շահերի պաշտպանը բազմիցս, այդ թվում նաև 10.01.2018թ. հայտարարել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանում` մասնավորապես շեշտելով, որ Ա. Բիլյանը խնդրել է իրեն տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ պատշաճ բուժօգնություն և բուժզննություն իրականացնելու նպատակով:

Սույն հայտարարությունների կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը բազմիցս տեղեկացրել է, որ Ա. Բիլյանի մոտ չեն ախտորոշվել այնպիսի առողջական խնդիրներ, որոնք համատեղելի չեն «Նուբարաշեն» ՔԿՀ խցային պայմաններում վերջինիս պահվելու հետ, իսկ հացադուլի ողջ ընթացքում նա մշտապես գտնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ բուժանձնակազմի հսկողության տակ:

Ընդ որում, ծառայության կողմից բազմիցս հայտարարվել է նաև, որ առողջական խնդիրներով պայմանավորված` կալանավորված անձի տեղափոխությունը մեկ հիմնարկից մյուսը հիմնավորված չէ. երկու հիմնարկների` բժշկական օգնություն ցուցաբերելու պայմանները նույնական են, իսկ այն առողջական խնդիրները, որոնք լուծելի չեն քրեակատարողական հիմնարկների բուժմասերում, կարող են լուծվել միայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կամ քաղաքացիական բուժական հաստատություններում:

Բացի դրանից, կալանավարված անձ Ա. Բիլյանին, ինչպես նաև իր փաստաբանին բացատրվել է, որ Ա. Բիլյանը կարող է օգտվել ՀՀ կառավարության 26.05.2006թ.-ի թիվ 825-Ն որոշման 1-ին գլխի 9-րդ կետի ընձեռած հնարավորությունից, այն է` «Կալանավորված անձը և դատապարտյալն իրենց հաշվին և իրենց ընտրությամբ պետք է հնարավորություն ունենան օգտվել այլ բժիշկ-մասնագետների ծառայություններից»:

Երեկ` հունվարի 10-ին, դատարանում Ա. Բիլյանի ինքնազգացողության վատացման հետ կապված` վերջիս զննվել է «Նուբարաշեն» ՔԿՀ բժիշկների կողմից և պայմանավորված նրա` տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու հանգամանքով` վերջինիս առաջարկվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն հանդիսանում է ՀՀ-ում գործող միակ բուժական ուղղիչ հիմնարկը, և այդ հիմնարկում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծավալներն ու որակը էապես տարբերվում են «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ների բժշկական բաժինների կողմից տրամադրվող բժշկական սպասարկումից:

Ա. Բիլյանը հրաժարվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ և հայտարարել, որ ցանկանում է կալանքը կրել միայն «Արմավիր» ՔԿՀ-ում, և հացադուլից դուրս կգա միայն այնտեղ տեղափոխվելուց հետո: Նշված փաստն արձանագրվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի կողմից, ինչի վերաբերյալ առկա է կալանավորված անձ Ա. Բիլյանի ստորագրությունը: Վերոգրյալի մասին տեղեկացվել է նաև Ա. Բիլյանի պաշտպանը:

Ասվածը փաստում է, որ Ա. Բիլյանի` հացադուլ հայտարարելու և իրեն «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու պահանջը հիմնազուրկ է և պայմանավորված չէ իրեն բուժօգնություն տրամադրելու անհրաժեշտությամբ»: