Վաշինգտոնում հրապարակներից մեկը կվերանվանվի ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովի անունով
Վաշինգտոնի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց գտնվող հրապարակը վերանվանել ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովի անվամբ, ով ավելի վաղ սպանվել էր:
Վերանվանումը տեղի կունենա այս տարվա փետրվարի 27-ին՝ քաղաքական գործչի մահվան տարելիցի օրը: Հրապարակը կպահպանի իր նախկին անունը ևս՝ Վիսկոնսին ավենյու և դեսպանատունն իր հասցեն կարող է նշել երկու անուններից որով կցանկանա, նշում է BBC-ն:
Սպանված քաղաքական գործչի անունով հրապարակն անվանելու գաղափարը սկզբում հայտնվել է Սենատում, իսկ գաղափարի հեղինակները Հանրապետական Մարկո Ռուբիոն ու Դեմոկրատ Քրիստոֆեր Կունսն են:
Սա առաջին անգամը չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նման բան է կիրառում՝ ի հարգանս Սովետական միության կամ Ռուսաստանի Դաշնության տարածքում գործող ընդդիմադիր գործիչների: 1984 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի որոշմամբ այդ ժամանակ Սովետական միության դեսպանատան շենքին հարող փողոցն անվանվեց Անդրեյ Սախարովի անունով: