«Բարսելոնան» 4 տարվա պայմանագիր է կնքել Երի Մինայի հետ
Հունվարի 12-ին կատալոնական «Բարսելոնան» կներկայացնի իր հերթական նորեկին՝ կոլումբացի պաշտպան Երի Մինային: Այդ մասին հայտնում է AS-ը:
Մինան, ով պաշտպանում էր «Պալմեյրասի» գույները, «Բարսելոնայի» հետ 4 տարվա պայմանագիր է կնքել: Նրա տրանսֆերը «Բարսելոնայի» համար արժեցել է 100 միլիոն եվրո: Ֆուտբոլիստին կատալոնական ակումբը կվճարի 12,3 միլիոն:
«Բարսելոնան» ի սկզբանե պատրաստվում էր Մինային ձեռք բերել ընթացիկ մրցաշրջանի ավարտին, սակայն ստիպված եղավ իրադարձություններից առաջ ընկնել: Դա պայմանավորված էր պաշտպան Սամուել Յումտիտիի վնասվածքով և Խավիեր Մասկերանոյի՝ կապտանռնագույնների կազմում մնալ-չմնալու ապագայով: