Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու գրանցումը. Կառավարությունը հաստատեց
Կառավարության այսօրվա նիստում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց մի նախագիծ, ըստ որի՝ «Ճանապարհային երթևեկության մասին 1968 թվականի Վիեննայի կոնվենցիային համապատասխան երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանում սահմանված է աջակողմյան ճանապարհային երթևեկություն:
Նախարարը բացատրեց, որ մեր երկրի երթևեկությունը նախատեսված է ձախակողմյան ձախակողմյան ղեկով մեքենաների երթևությանը համապատասխան: Մարտիրոսյանը հավելեց, որ սույն թվականի ապրիլի 1-ից նախատեսվում է արգելել աջ ղեկով տրանսպորտային միջոցների հաշվառումը և շահագործումը: Այս սահմանափակումը, սակայն, չի վերաբերում մինչ այդ ժամկետը ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի ու սեփականության վրա:
Կառավարությունն ընդունեց նախագիծը:
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ով վարչապետի բացակայությամբ այսօր վարում էր նիստըմ, ասաց, որ անհրաժեշտ օրենսդրական սահմանափակումներ մտցնել ներմուծման վրա. «Խնդրում եմ պատրաստել համապատասխան օրինագիծ և եկող շաբաթ ներկայացնել կառավարությանը, որ ուղարկենք Ազգային ժողով»,-ասաց Գաբրիելյանը: