Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Ովքե՞ր են ավելի մեղավոր՝ հանցագործություն անողնե՞րը, թե՞ նրանց հովանավորողները

Արդեն մի քանի օր է՝ համացանցը պայթում է «Ճըվճվ Արոյի» որդիների ձերբակալության լուրից։ Սոցցանցերի օգտատերերը մի տեսակ թերահավատորեն են տրամադրված․ կարծիք կա, որ այս անգամ էլ «հարցերը կլուծեն ու բաց կթողնեն»։

Այս թերահավատությունն իր շարժառիթն ունի․ Սարգիս ու Սերժ Վարդանյանները, որոնց համապատասխանաբար կոչում են «Սաքուլիկ» և «Սերժուլիկ», մեկ անգամ չէ, որ կրակել, խփել, գողացել ու «մարսել են», քանի որ, ինչպես ասում են, «պապան հարցերը լուծել է»։ Բայց միայն «պապան չէ», որ կանգնած է եղել իր տղերքի թիկունքին։ Նա արդեն կես տարի է՝ չկա։

Ասում են՝ տղաներն ավելի ամուր թև ու թիկունք ունեն․ նրանց պապը՝ միլիոնատեր Նիկոլայ Վազգենի Գաբրիելյանը (գազի Կոլյան), ով արդեն 20 տարի «Տրանսգազի» տնօրենն է, միշտ սատարել է տղերքին և մղել նոր հանցագործության։ Այո՛, հենց այդպես՝ մղել է հանցագործության, քանի որ, ամեն անգամ նոր հանցագործությունից հետո, երբ նրա միջնորդությամբ ու Քննչական կոմիտեի թողտվությամբ տղաներն ազատվում են,  հասկանում են, որ իրենց ամեն ինչ կարելի է և անպատիժ մնալու զգացումը նրանց մղում է նոր հանցագործության։

Ասում են՝ ոստիկանական մեքենային իր մեքենայով բախված «Սաքուլիկը» նույնիսկ ժամանակին զրկվել է վարորդական իրավունքից, իսկ ոստիկանության հաղորդագրությունների համաձայն էլ՝ նա անցել է տարբեր քրեական գործերով, հայտնվել քրեածին պատմությունների մեջ, որոնցից տուժել են տարբեր քաղաքացիներ։ Բայց անպատժելիության արդյունքում վարորդական իրավունքից զրկված լակոտը, փաստորեն իր մեքենայի ղեկին նստած՝ սպանեց երկու ոստիկանի։

Խնդիրը նաև այն է, որ նրանց կատարած ցանկացած հանցագործություն անվրեպ չի մնացել, ամեն անգամ ոստիկանությունը նրանց բերման է բերել, սակայն երբ գործը մտել է Քննչական կոմիտե և հասել «դիվան բաշուն», այն կարճվել է, փակվել ու մոռացվել։ Նա երբեք «մեղավոր չի եղել», քանի որ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը երբեք չի մերժել այլասերված լակոտների պապին։ Մինչդեռ նույն Քննչական կոմիտեն ի՞նչ մեղադրանքներով կկալանավորեր ցանկացած շարքային քաղաքացու դաստիարակված որդուն, եթե նա թեկուզ «խազեր» որևէ մեկի մեքենան կամ թեթև վիճաբանության մեջ մտներ։

Ստացվում է, որ հարուստների լակոտների «գյամերը քաշելու» և հանցագործությունների թիվը նվազեցնելու փոխարեն, Կոմիտեն հակառակը՝ քողարկում է նրանց ու ավելացնում նոր սպանությունների, վթարների ու քրեածին պատմությունների թիվը։

Չի բացառվում, որ այս անգամ էլ քննեն-քննեն, ու պարզվի, որ վթարի ենթարկված մեքենան, այնուամենայնիվ, Սաքուլիկին չի պատկանում, և նա չի եղել ղեկին ու այս «բարի» երիտասարդը պարզապես փրկել է իր ընկերներից մեկին՝ իր վրա վերցնելով նրա հանցագործությունը։ Իսկ Սերժուլիկի մեքենայի մեջ գտնված ատրճանակն ու մեքենաների` օտարերկրյա համարանիշները չար մարդկանց ձեռքի գործն են, ովքեր ցանկացել են «սարքել խեղճ տղայի գլխին»։

Եվ ցավալին այն է, որ Սաքուլիկն ու Սերժուլիկը միակ «լավ» պապաների «լավ տղերքը» չեն։ Պարզապես անհասկանալի է, թե մինչև ինչքա՞ն ժամանակ են դեռ վերևներում պատրաստվում հանդուրժել նրանց ու ե՞րբ պետք է հասկանան, որ այդ լպիրշ «թուլաները» հասարակության համար վտանգավոր են ու նրանց՝ հասարակության մեջ գտնվելը հանցագործություններով լի է։

Այս ֆոնին արդեն առաջ են գալիս մի քանի վիճելի հարցեր․ ովքե՞ր են ավելի մեղավոր՝ հանցագործություն անողնե՞րը, թե՞ նրանց հովանավորողները, և ի վերջո․ ո՞վ է ավելի շատ հովանավոր՝ անառակ որդիների «պապանե՞րը», թե՞ չինովնիկները։

NEWSPRESS.am