Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

«Ասում են՝ «Սեֆ Ինթերնեյշնլ»-ը քցել ա, բայց կարող էինք, չէ՞ փոխհատուցում չառաջարկել»․ հաճախորդին «քցելը» պոզով-պոչով չի լինում

«Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Քուչուկյանը վստահ է, որ Ամանորի գիշերը Վանաձորի մասնաճյուղից կատարված գողությունը ստվեր չի գցի իրենց ընկերության վրա։

«Ինչո՞ւ պետք է մեր վարկանիշն ընկնի, կամ մեզ չվստահեն․ հակառակը՝ վստահությունը կավելանա, քանի որ մենք մարդկանց առաջարկել ենք փոխհատուցում»,-NEWSPRESS․am–ի հետ զրույցում ասաց Արսեն Քուչուկյանը:

Նա այս օրերին փոխարինում է ընկերության տնօրեն Գարեգին Գևորգյանին, ով, Քուչուկյանի խոսքով, հունվարի 7-ին մեկնել է արտերկիր՝ գործուղման։

Նա նշեց, որ տնօրենը, մինչև իր մեկնումը կարգավորել է փոխհատուցման հետ կապված հարցերը, ըստ որի՝ ընկերությունը համաձայնագրեր է կնքում հաճախորդների հետ, որով պարտավորվում է փոխհատուցել գրավի պայմանագրում նշված ոսկու գնահատման գումարը։

Հարկ է նկատել, որ թեև մասնաճյուղի կողոպուտը կազմակերպվել էր հենց նույն մասնաճյուղի կառավարչի կողմից, ով այս պահին ձերբակալված է, սակայն Արսեն Քուչուկյանը այս խնդրին ընդհանրապես չանդրադարձավ։ Ավելին՝ հարցին, թե ինպե՞ս է վերաբերվում նա շրջանառվող այն տեսակետին ու մեկնաբանություններին, թե ընկերությունը «քցել է» իր հաճախորդներին՝ նա պատասխանեց․ «հա՛, ասում են, որ քցել ենք, բայց մեր ինչի՞ն է պետք ոսկին, հակառակը, դա մեզ համար գլխացավանք է։ Եթե ուզում էինք քցել, ինչո՞ւ էինք փախհատուցում առաջարկում»։

Դիտարկմանը, որ որպես փոխհատուցում առաջարկված գումարն էականորեն ցածր է իրենց ոսկու իրական գումարից, և ստացվում է, որ թանկարժեք զարդն ընկերությունը գնում է «լոմի» գնով, ու փաստորեն հաճախորդները տուժում են, Քուչուկյանն արձագանքեց, թե այս պահին իրենք այլ բան չեն էլ կարող առաջարկել։

«Հնարավոր է նաև այդպես է, բայց կարևորը, որ մենք ինչ-որ չափով գումար ենք առաջարկում, բայց կարող էինք, չէ՞ ոչ մի բան չառաջարկել․․․ Հիմա գողոնի մի մասը հայտնաբերվել է, հույս ունենք, որ մյուս մասն էլ կհայտնաբերվի, բայց քանի որ մարդիկ դեռ չգիտեն, թե կոնրետ հայտնաբերված գողոնի մեջ կա՞ իրենց ոսկին, թե՞ ոչ, ուստի համաձայնագիր են ստորագրել, որ պայմանագրով իրենց գրավադրված ոսկու գումարի չափով փոխհատուցում ստանան»,-ասաց նա։

Հարցին, թե համաձայնագրում նշվա՞ծ է արդյոք, որ գողոնի հայտնաբերման դեպքում հաճախորդները կարող են վերադարձնել որպես փոխհատուցում ստացած գումարները, և ստանալ իրենց գրավադրված ոսկին՝ Քուչուկյանը պատասխանեց, որ իրենց ընթացակարգում նման բան կա։ Նա ըստ էության չպատասխանեց հարցին, թե կոնկրետ համաձայնագրում կա՞ նման կետ, թե՞ ոչ։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հորդորեց իրենց կայքէջում ծանոթանալ հաճախորդների կողմից ստորագրվող համաձայնագրին։

«Կարող եք բացել մեր կայքը և ծանոթանալ, այնտեղ համաձայնագիրը շատ հակիրճ ներկայացված է»։

Կայքէջում այդ համաձայնագիրը գտնել-չգտնելն այս պահին թերևս այդքան էլ էական չէ, քանի որ ակնհայտ է, որ այն չի պարունակում վերոհիշյալ կետը։ Հարկ է նկատել նաև, որ թեև ընկերության ղեկավար կազմը պնդում է, որ իրենք չեն «քցել» իրենց հաճախորդներին, այն տրամաբանությամբ, որ փոխհատուցում են առաջարկում, սակայն փաստ է, որ մարդիկ իրենց թանկարժեք զարդերի դիմաց գրոշներ են ստանում՝ «մի բան պոկելու, և դրանից էլ չընկնելու» հոգեբանությամբ։

Հատկանշական է նաև, որ այս ձեռագիրը սովորաբար հատուկ է բանկային ու վարկային ընկերություններին, և հաճախորդին «քցելն էլ» պոզով-պոչով չի լինում։

Արմինե Մկրտումյան