Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է, ծխողների թիվը՝ ևս

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 18,1%-ով: 2016 թվականի 11 ամիսներին Հայաստանում արտադրվել 21 մլն 62,3 հազար հատ սիգարետ, իսկ 2017-ի հունվար-նոյեմբերին՝ 24 մլն 867.5 հազար հատ: Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինն արդյունաբերության ոլորտում կազմել է 14.7%:

Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%. Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է:

Նշենք, որ ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 4200 տեսակի տարբեր նյութեր, որոնցից մոտ 200 վտանգավոր են մարդու օրգանիզմի համար: Դրանցից առավել վտանգավոր են նիկոտինը, ածխածնի օքսիդը, բենզպիրենը, խեժը, մի շարք ծանր մետաղներ, ռադիոակտիվ նյութեր և այլն, որոնք ունեն քաղցկեղածին ազդեցություն մարդու օրգանիզմի վրա: Ծխախոտի ծխի տոքսիկ ազդեցության մոտ 1/3 բաժին է ընկնում նիկոտինին: Նիկոտինն օրգանիզմում վնասազերծվում է լյարդում, երիկամներում, թոքերում, բայց դրա քայքայման արդյունքում առաջացած նյութերն օրգանիզմից հեռանում են ծխելուց 10-15 ժամվա ընթացքում: Ծխախոտը վնաս է հասցնում գրեթե բոլոր օրգաններին և օրգան համակարգերին: Ծխող մարդկանց մոտ ի համեմատ չծխողների, մի քանի անգամ ավելի հաճախ են հանդիպում քաղցկեղային հիվանդությունները: Ծխողների մոտ թոքի քաղցկեղից մահանալու ռիսկը մոտ 22 անգամ ավելի բարձր է, քան չծխող անձանց մոտ: Ծխելը բարձրացնում է նաև շրթունքների, բերանի խոռոչի ըմպանի, կերակրափողի չարորակ նորագոյացությունների առաջացման ռիսկը: Ծխախոտի ծուխն առաջացնում են բերանի, քթի խոռոչի, կոկորդի, շնչափողի, բրոնխների լորձաթաղանթի գրգռում, քրոնիկական բորբոքային պրոցեսների առաջացում, հանգեցնելով քրոնիկական բրոնխիտների, թոքերի էմֆիզեմայի, թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության, թոքերի չարորակ նորագոյացությունների առաջացման: Սիստեմատիկ ծխողների մոտ զարգանում են սիրտ-անոթային համակարգի բազմաթիվ ախտահարումներ, այն վնասում է նաև մարսողական համակարգին: Թեև փորձում են մեր երկրում ծխախոտի օգտագործման ցածր ցուցանիշներ ներկայացնել, սակայն ծխախոտի արտադրության աճն ավելի խոսուն է, քան ցանկացած այլ ցուցանիշ: