Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Տնտեսություն

«Նաիրիտի» երկրորդ շնչառությունը կբացվի, եթե կառավարությունը ձեռքերը չլվանա ու քաշվի մի կողմ

«Նաիրիտ» քիմիական գործարանը շարունակում է մնալ որպես ծանր բեռ, որը վատնում է կառավարության ռեսուրսները։ Համենայնդեպս կառավարությունում համոզված են՝ «Նաիրիտի» վերագործարկումը անիրատեսական է։

Եթե հավատանք «Նաիրիտի» տեխնիկական, առևտրային և ֆինանսական ընթացիկ գնահատման արդյունքներին, ապա կարելի է եզրակացնել, որ արտադրական տեղամասի ներկայիս ընդհանուր վիճակը թույլ չի տալիս շահագործումն իրականացնել անվտանգ և բնապահպանական տեսանկյունից անվնաս կերպով։

Ճիշտ է՝ «Նաիրիտի» վերագործարկումը կպահանջի խոշոր կապիտալ ներդրումներ, քանի որ սարքավորումների մի մասը ենթարկվել է կոռոզիայի և փոխարինման կարիք ունեն, իսկ մի մասն էլ պարզապես թալանվել է։ Ամեն դեպքում ժամանակակից նորմերով շահագործման համար, հարկավոր է սարքավորումների նորացում, որը, ինչպես նշեցինք, մեծ ներդրումներ կպահանջեն։

nairit qnnarkum1

Այդուհանդերձ, մասնագետները համոզված են, որ «Նաիրիտ» քիմիական գործարանը կաշխատի, եթե չխանգարեն․ հարկավոր է միայն կառավարության բարի կամքի դրսևորում։

«Նաիրիտի» համակարգող խմբի անդամ Գագիկ Ավետիսյանն, օրինակ, NEWSPRESS.am-ի հետ զրույցում վստահեցնում է, որ «Նաիրիտ» գործարանի տեխնոլոգիական շղթային ձեռք տված չէ։ Նրա խոսքով՝ արտադրության վերսկսման համար անբավարար է միայն ացետիլենի եղանակով նախնական թթվածնի (քլորոպլեն) ստացման արտադրամասերի վիճակը, որտեղ քանդված են բլոկները։ Բայց, Գագիկ Ավետիսյանի գնահատմամբ, նույնիսկ դա էլ էական չէ, քանի որ դրանք այսպես թե այնպես պետք է նորացվեն։

nairit qnnarkum4
Համակարգող խմբի մեկ այլ անդամ էլ՝ Արմենակ Գիմիշյանը, նշում է, որ ցանկացած եղանակով կարելի է ստանալ քլորոպլեն, որը վերջում կաուչուկ է դառնում։

«Մենք միշտ գլուխ ենք գովացել, որ միայն Հայաստանն ունի երկու ձևի եղանակ՝ քլորոպլենային կաուչուկ ստանալու համար։ Այնպես որ՝ կարող ենք նաև բութադիենային տարբերակով ստանալ»,- ասում է Արմենակ Գիմիշյանը։ Նա չի ընդունում պատճառաբանությունները, թե բութադիենի ինքնարժեքը բարձր է տրանսպորտային մեծ ծախսերի պատճառով։

«Պարզապես չեն ուզում, որ Հայաստանը քլորոպլենային կաուչուկ արտադրի»։

nairit qnnarkum5

Համակարգող խմբի անդամների համար վիրավորական է, երբ Հայաստանից ժամանակին 12.000 տոննայի համար Չինաստան տարված հոսքագիծն այսօր զարգացրել ու հասցրել են 32․000 տոննայի, մինչդեռ Հայաստանում գործարանն ամբողջությամբ փակում են։ Արմենակ Գիմիշյանն ինքն անձամբ է գնացել Չինաստան ու սկզբնական շրջանում օգնել մասնագետներ պատրաստելու հարցում։ Այսօր նա ցավով է նկատում, որ չի կարող իր փորձը փոխանցել երիտասարդ կադրերին։

«Դեռ կա կորիզ, որը կարող է սնել մեր երիտասարդներին ու շուտով կարող է այլևս չլինել»,-նշում է նա։
Գագիկ Ավետիսյանն էլ նկատում է․ «Ամբողջ աշխարհում արտադրվում է ավելի քան 250 հազար տոննա կաուչուկ։ Հայաստանը, որ իր մեջից պայթի էլ, ինչ էլ անի՝ 20 հազար տոննայից ավել չի կարող արտադրել, քանի որ իր մի գիծը տվել է Չինաստանին։ Դրան էլ հավելենք այն, որ բութադիենի ներկրման դեպքում (1000 բութադիենից ստացվում է 1700 տոննա կաուչուկ) հարց է ծագում՝ որտեղի՞ց պետք է բերեն այդ գլխավոր հումքը»։

Քիմիա-ֆիզիկայի գիտնական Սեյրան Մինասյանն էլ վստահեցնում է, որ միանշանակ չի կարելի ասել, թե կառավարությունում շահագրգռված չեն գործարանն աշխատեցնելու հարցում:

nairit qnnarkum

«Կա հետ ազդանշան․ արդեն ակադեմիայի շրջանակներում էլ կան այդ ուղղությամբ մտքեր, և հարկավոր է այդ կարծիքները համատեղել։ Բայց պետք է հասկանանք, որ գործարկելու դեպքում այն արդյունավետ է լինելու։ Ու եթե «Նաիրիտի» հզորությունը բութադիենի տեխնոլոգիայի վրա կարելի է օգտագործել, որը նաև ացիտելինայինի համեմատ բավականին անվտանգ է, ապա այդ մասը պետք է պահվի հստակ, և էկոլոգիական բաղադրիչին էլ պետք է ուշադրություն դարձվի»,-ասում է Սեյրան Մինասյանը, ով ժամանակին ընդգրկված է եղել նաև «հականաիրիտյան ակցիաներին», սակայն այսօր գտնում է, որ առաջ քաշված տարբերակն էկոլոգիապես ավելի անվտանգ է և ողջունում է գործարանի վերագործարկման միտքը։

Նրա դիտարկմամբ՝ պետք է նաև լինի պատասխանատվություն «Նաիրիտը» վերագործարկող թիմի կողմից։

Քիմիա-ֆիզիկայի գիտնական Աշոտ Գևորգյանի որակմամբ էլ սա լուրջ արդյունաբերական և էներգետիկ հզորություն է։

««Նաիրիտը», Վանաձորի քիմկոմբինատը և դրա հետ կապված էներգետիկ համակարգը, որոնց վերագործարկումը կբերի մուլտիպլիկատիվ էֆեկտի հետ, բավականին արդյունավետ կլինի։ Ջերմակայանի արտադրած էներգիան կէժանանա, աշխատատեղեր կստեղծվեն․ պատկերացնո՞ւմ եք, մոտ 100 հազար մարդ աշխատանք կունենա»,-նկատում է նա։

nairit qnnarkum2

Նրա խոսքով՝ այս ոլորտը նաև ստրատեգիական նշանակություն ունի երկրի համար։

«Նաիրիտի» համակարգող խմբի անդամ Արագեղեցիկ Կարայանը նկատում է, որ կաուչուկի ինքնարժեքն ավելացավ աշխատողների թվի աճի ֆոնին։

«Աշխատողների թիվն ավելացել էր, բայց աշխատուժը՝ ոչ․ ավելացել էին ղեկավարների կաբինետների թվերը, խորհրդատուները և մեքենայով ֆռֆռացողների թիվը։ Դրա համար էլ այսօր այս խնդիրն առաջ եկավ»,-ասում է նա։

Տնտեսագետ, ֆինանսիստ Լևոն Թումանյանն էլ նկատում է․ ««Նաիրիտի» առաջատար դերն անժխտելի է, և մենք դատապարտված ենք զարգացած տնտեսություն ունենալու։ Եթե գործարկվի «Նաիրիտը», ապա շղթայական ռեակցիայով կգործարկվեն նաև մի շարք գործարաններ և՛ Վանաձորում, և՛ Երևանում, և՛ այլ շրջաններում, բայց գործարկման համար քաղաքական կամք է հարկավոր, որ պետք է սկսի աուդիտի անցկացումից»։

nairit qnnarkum6

Նրա դիտարկմամբ՝ խնդիր կա՝ և՛  մասնագետների, և՛  մեծ ֆինանսական ներդրումների հետ կապված։ Ըստ նրա՝ խնդիր է նաև հումքի ձեռքբերումը։ Տնտեսագետի կարծիքով՝  պետք է կողմերը նստեն քննարկման և դուրս գան հակասություններից, իսկ մինչ այդ իրատեսական չէ այդ խոսել գործարանի վերագործարկումից։

Մասնագետների խոսքով՝ այսօր կան լուրջ ներդրողներ, և դարձյալ մնում է կառավարության բարի կամքի դրսևորումը՝ այդ ներդրողների հետ բանակցելու և խնդրին վերջնականապես լուծում տալու համար։ Ամեն դեպքում, նրանց կարծիքով, կառավարությունն ու շահագրգիռ այլ անհատները չպետք է ձեռքերը լվանան ու քաշվեն մի կողմ։ Հակառակ դեպքում՝ սայլը տեղից չի շարժվի, և վերջին շնչում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող գործարանն այլևս կմնա որպես պատմություն։