Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

«Աղբամանից կախված մեկ կտոր հաց կամ սոված մարդու երազանք». Երևանի տխուր լուսաբացը (լուսանկարներ)

Երևանում արդեն առավոտ է: Արևն իր շողերն է դուրս հանել, սառույցների փոխարեն ցածրահարկ տների կտուրներից կախվել են կատուները, դրսում մարդ չկա, քանի որ բոլորն իրենց տաքուկ բնակարաններում են: Երևանում առավոտ է արդեն:

qaxaqayin nkarner

Շենքերի շքամուտքերում դատարկություն է, բնակարանների պատուհանները փակ են ու գոլորշապատ: Պատուհանների տակ մանդարինի սառն ու քարացած կեղևներն են, որոնք հուշում են, որ մի քանի օր առաջ տոն էր: Բացակայում է երեխաների աղմուկը, մեքենաներն այնքան քիչ են, որ անգամ նրանց աղմուկը չի լսվում: Չկան նաև փողոցն ավլող ու ծխող տատիկները: Երևանում արդեն առավոտ է:

qaxaqayin nkarner1

Սակայն քաղաքում կան լքված ու դատարկ շենքեր, որտեղ գրեթե միշտ առավոտ չի բացվում: Այդ դատարկության մեջ ազատ պտտվում են շներն ու կատուները, մուրացկանները գիշերում են շենքերի գրեթե բոլոր քանդված ու դատարկ բնակարաններում, ովքեր մի քանի տարի հետո դժվար թե կանգնեն շենքը քանդող մեքենայի առաջ ու բղավեն, թե ինչո՞ւ են քանդում իրենց բնակարանները:

qaxaqayin nkarner2

Առավոտ է նաև դատարկ ու երկար դալաններում, որոնք հիմնականում 19-րդ դարում կառուցված շենքերի հետ են լինում: Դալաններում լռություն է: Մի կողմում լույս է, իսկ մյուս կողմում հին ու կիսաքանդ շենքի մռայլ տեսքը: Ժամանակին այստեղ մարդիկ էին ապրում, իրար սիրում էին, երեխաները խաղում էին:

qaxaqayin nkarner6

Հիմա այստեղ միայն զգացմունքներից դուրս պրծած տողեր են մնացել, որոնք ստեղծվել են այդ քարերի տակ համբուրվող երիտասարդների ուղեղներում: Նրանք շարունակում են իրար սիրել, համբուրել ու ապրել այդ ամայի շենքերի մռայլ պատերի տակ:

qaxaqayin nkarner5 qaxaqayin nkarner7

Շենքերից մեկի բակում աղբամանն է, որն այնքան դատարկ է, որ ապացուցում է այդ տարածքի ամայությունը: Աղբամանի կողքից կախված է հացը, որը տարածքին փոքր-ինչ կենդանության շունչ է տալիս: Միգուցե տարածքում կան մարդիկ, կամ այս հացը դրված է մուրացկանների համար, կամ էլ սոված մարդիկ կան, ովքեր փնտրում են իրենց երազանքը՝ աղբամանի կողքից կախված մեկ կտոր հացը:

qaxaqayin nkarner3

NEWSPRESS.am