ՔՊ-ն 25-օրյա վարժական հավաքները դարձրել և դարձնում է պատժիչ գործիք․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Երևանը կարող է ընտրել ԵՄ-ն, բայց ոչ Ռուսաստանի կամ ԵԱՏՄ մյուս անդամների հաշվին. ՕվերչուկՕդի ջերմաստիճանը գնալով կբարձրանա․ հնարավոր են տեղումներԵթե ցանկանում ենք, որ մեր երկրում հաղթեն միասնությունը, փոխադարձ հարգանքն ու համերաշխությունը՝ պետք է ակտիվորեն մասնակցենք ընտրություններին. Գագիկ Ծառուկյան
Ես կարող եմ արժանապատիվ երկխոսություն վարել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ. Ռոբերտ Քոչարյան
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագիրը Ռուբիոն ստորագրել է հունիսի 1-ինՀակառոպուցիոն կոմիտեի հաղորդագրություններին կից հրապարակված ձայնագրություններն ամբողջական չեն. Խուդոյան
Գոնե հասկանո՞ւմ եք, որ սա ուտում են երեխաներ. կաթնամթերքը ժամկետի մեջ է, բայց մեջը բորբոս է (լուսանկարներ)
Եթե հակված եք ընտրելու ՔՊ-ին, ապա պարզապես մի՛ գնացեք ընտրության, թե չէ կրկին զղջալու եք, ուշ է լինելուԵթե ԵՄ ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ. ՕվերչուկՀայաստանում ամենաարգահատելի երևույթներից մեկը բարբառային առանձնահատկություններով խոսքը թունոտ ձևով ծաղրելն է. Վարդան Ոսկանյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80.000 քաղաքացի. News.amՀակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են մի խումբ անձանց կողմից ընտրակաշառք տալուհերթական դեպքերը Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. «Հրապարակ»
Ազատությունից զրկման հարցն այս անձի դեպքում բազմաթիվ հարցեր է առաջացնում. ՄԻՊ-ը՝ Արթուր Օսիպյանի մասին
Տան դուռը կոտրելով ներխուժել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Եղեգնաձորի թեկնածուի տուն․ լրագրողԱյս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և մեր ընկերների բնակարանները․ Իշխան Սաղաթելյան
Գյումրեցի 18-ամյա լրագրողին ԱԱԾ-ն ձերբակակել է․ ընտանիքի անդամները շոկի մեջ են
Ուկրաինան զանգվածային գրոհ է սկսել Ղրիմի ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներԻնչ է ասել Գևորգ Պապոյանը ջերմոցատերերին՝ ըստ նախարարությանԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ»
Ստորագրվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը (տեսանյութ)
«Հեզբոլլահը» հրաժարվում է զինաթափվել՝ չնայած Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրինՎարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ» Սահմանադրության մեջ ինչքան հոդված կա, խախտել ենԻնչպես կարող են օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցները օրինականացվել. նախագիծՄտածել են՝ գլուխները կպրծացնեն, բայց սխալվել են.. «Հրապարակ»
Իսրայելը և Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. ԱՄՆ Պետդեպարտամենտ
Փաշինյանի նախընտրական խոստումների մեջ նոր տարածքների հանձնումն է. «Հրապարակ»
Գեղարքունիքի գյուղերից մեկում ուսուցչուհին ծեծել է 10-ամյա աշակերտներին, ասեղով ծակել մատները, քաշել մազերը, ձգել ականջները
Կփակվեն արդյոք դպրոցները մարզերում. «Ժողովուրդ»
50-ից ավելի հասցեներում խուզարկություններ՝ նյութապես շահագրգռելու և փողերի լվացման գործով
Իրանը հարվածել է ամերիկյան ականակիրինՆիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ»
«Մեր ձևով» ՀԿ-ի աշխատակիցների բնակարաններում խուզարկություններ են
«Ախորժակով ուտելու բեմադրությունը. ինչ է կատարվում կադրից դուրս». «Ժողովուրդ»Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել. «Հրապարակ»Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ» Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են անում. «Հրապարակ»ԿԸՀ-ում Փաշինյանի ստվերը. Հովակիմյանը խուսափեց իրավական գնահատականից. «Ժողովուրդ»Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ»Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ»
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է. Ռուբիո
ՌԴ-ում հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինվի ադրբեջանականով․ Տիտով Վաշինգտոնում ընթանում է Լիբանան-Իսրայել բանակցությունների երկրորդ փուլը Շոշափելի առաջընթաց չի գրանցվել․ Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ շփումների մասին Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը կազմել է 4.2%. Վիճակագրական կոմիտե Հինգշաբթի կհայտարարեմ Ռեալի առաջին աղմկոտ տրանսֆերի մասին․ Պերեսի ինտրիգային խոստումը Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից ԱԺ նախագահը 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհել
Մշակույթ

«Դատախազն ասաց՝ քո գործը սարքած գործ է եղել». Նոր մանրամասներ՝ Փարաջանովի բանտարկության մութ էջերից

1973 թվականին Փարաջանովին ձերբակալեցին՝ հոմոսեքսուալության մեղադրանքով։ Փարաջանովի դեմ մեղադրանքը հապճեպությամբ էր կառուցվել և մեծ հաճախականությամբ փոփոխվում էր։ Մեկ նրան մեղադրում էին դրամաշորթության, մեկ եկեղեցիներ կողոպտելու, մեկ կաշառակերության մեջ։ Վերջապես կանգ առան հոմոսեքսուալության մեղադրանքի վրա, քանի որ գտնվեց մեկը, ով Փարաջանովի դեմ վկայություն տվեց․ իբր վերջինս բռնաբարել էր իրեն:

NEWSPRESS.am-ի հետ զրույցում Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն ընդգծեց, որ Փարաջանովը հիմնականում աշխատել է Ուկրաինայում և այնտեղ էլ բանտ է նստել, ուստի մինչ օրս գաղտնի մնացած արխիվային նյութերը պետք է փնտրել ու գտնել հենց Ուկրաինայում:

«Փարաջանովը նստել է 3 տարբեր ճամբարներում, և ես եղել եմ այդ 3 ճամբարներում էլ: 7 տարի առաջ, երբ ես այնտեղ էի՝ Ուկրաինայում, ոչ ոք չէր խոսում նրա մասին, բոլորը կամ լռում էին, կամ էլ անորոշ բաներ խոսում, սակայն վերջին դեպքերից ու պատերազմից հետո Ուկրաինան փոխվեց, և մարդիկ հասկացան, որ ապրում են ստերի մեջ: Վերջին շրջանում անընդհատ արխիվային նյութեր ու նամակներ եմ ստանում Ուկրաինայից, որոնք նոր բացահայտումներ են»:

Զ. Սարգսյանը նշեց, որ պատահական չէ Փարաջանովի՝ 3 տարբեր ճամբարներում գտնվելու փաստը, քանի որ այդկերպ ցանկանում էին կոտրել ու վերջնականապես ոչնչացնել նրան:

«Այդ ճամբարները մինչ օրս պահպանվում են, և պետք է նշեմ, որ նույնիսկ համարներն են նույնը մնացել: Երբ իմանում էին, որ ճամբարներից որևէ մեկում Փարաջանովին հարգում ու ընդունում են նույնիսկ քրեական հեղինակությունները, նրան տեղափոխում էին մեկ այլ ճամբար: Մի քանի անգամ նույնիսկ փորձել են հոգեբուժարան տանել, որտեղ ընկնողը կենդանի չէր մնում, քանի որ դեղեր էին սրսկում ու սպանում, սակայն Փարաջանովը խելացի էր ու կարողացավ խուսափել դրանից»:

Զավեն Սարգսյանն ընդգծեց, որ վերջին 2 օրում նոր նամակներ ու արխիվային նյութեր է ստացել Ուկրաինայից, որոնք մեկը մյուսից հետաքրքիր են:

«Նամակներից մեկում նշվում է, որ նրան դատապարտած դատավորն ասել է, որ 5 տարում կոչնչացնեն Փարաջանովին: Հետաքրքիր նամակ է նաև, թե ինչպես են նրան ազատել: Գիշերը ժամը 20:00-ի սահմաններում ճամբարում նիստ են արել ու որոշել, որ ազատ արձակեն Փարաջանովին, իսկ նրան ազատ արձակած դատախազն ասել է, որ Փարաջանովի գործը սարքած գործ է եղել»:

Տուն-թանգարանի տնօրենը հավելեց նաև, որ վերջին շրջանում Ուկրաինայից բացառիկ ու արխիվային նյութեր շատ է ստանում, որն էլ կօգնի տեսնելու հայ հանճարի կյանքի ու բանտարկության մութ էջերը: