Գործազուրկների թիվը նվազել է, քանի որ արտագաղթել են. սոցիոլոգ
Հայաստանում գործազրկության մակարդակը կրճատվել է ոչ թե աշխատատեղերի ստեղծման, այլ արտագաղթի հետևանքով:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբկյանը նոր աշխատատեղեր ստեղծելու առումով՝ կառավարության հետ մեծ հույսեր չի կապում։
«Այն հույսը, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը կարող է ստեղծել բարենպաստ ներդրումային մթնոլորտ Հայաստան, և արտաքին գումարներ կգան, աշխատատեղեր կստեղծվեն, դա դեռ մնում է մեծ հարցականի տակ»,- նկատում է սոցիոլոգը։
Հաըդհանուր գործազրկության ֆոնին էլ թանկացումներն ավելի զգալի են արտայատվում։
Նրա խոսքով՝ սպառողական ապրանքների գների բարձրացումը միանգամից ազդում է ՀՀ-ում սպառման մակարդակի վրա, քանի որ աշխատավարձները և թոշակները մնում են նույն մակարդակում։
«Մեր ընտանիքների բյուջեի 47 տոկոսը աշխատավարձից է ձևավորվում, 26 տոկոսը՝ թոշակներից և նպաստներից, 15 տոկոսն են միայն եկամուտի հաշվին ապրում, իսկ 10 տոկոսն էլ՝ դրսից են փող ստանում։ Այս պատճառով գների բարձրացումը բացասաբար է ազդում մոտ 75 տոկոսի վրա»: